Հրատապ թեմա Աշխարհում
ԱՀԿ. Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը լուրջ սպառնալիք է դարձել. med.news.am
Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը հանրային առողջապահության համար լուրջ սպառնալիք է դարձել ողջ աշխարհում, եւ դա կարող է բերել հակաբիոտիկների դարաշրջանի ավարտին, եւ սովորական վարակները կրկին մահացու կդառնան։
Այսպիսի նախազգուշացում է պարունակում այս թեմայով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին համապարփակ զեկույցը։
Աշխարհի 114 երկրների իրավիճակի ուսումնասիրության հիման վրա ԱՀԿ մասնագետները եկել են այն եզրակացության, որ կայունություն ձեռք են բերում վարակների հարուցիչների մեծամասնությունը։ Մասնավորապես, բոլոր երկրներում աճել է կայունությունը հանդեպ «վերջին հույսի» դեղամիջոցների՝ Կարբապենեմա դասի հակաբիոտիկների, որոնք կիրառվում են ընդդեմ Ֆրիդլենդերի ցուպիկի՝ պնեւմոնիայի, արյան շրջանառության ի, նորածինների եւ վերակենդանացման պացիենտների վարակների հիմնական հարուցիչի։
Ինչպես նշվում է փաստաթղթում, այսօր որոշ երկրներում լայն սպեկտրի հակաբիոտիկ ֆտորխինոլոնը աղիքային ցուպիկով հարուցված միզուղիների վարակի բուժման դեպքում անարդյունավետ կեսից ավելի հիվանդների համար։ Նույն կերպ որոշ աֆրիկյան տարածաշրջաններում 80% դեպքերում ոսկեգույն ստաֆիլոկոկի շտամները ռեզիստենտ են մետիցիլինի հանդեպ։ Ամերիկյան տարածաշրջանի երկրներում այդ ցուցանիշը կազմում է 90%, իսկ եվրոպական՝ 60%։
Այդ իսկ պատճառով ԱՀԿ նշում է, որ խոսքը համաշխարհային խնդրի մասին է։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ հակաբիոտիկների հանդեպ ձեռքբերովի կայունությունը հանգեցնում է այն բանին, որ դժվարանում է պայքարը այն վարակների դեմ, որոնց վրա են ուղղված համաշխարհային առողջապահության զգալի ուժերը, այն է՝ մալարիա, տուբերկուլոզ կամ ՄԻԱՎ, որոնց կրողն են 34 միլիոն մարդ։ Զեկույցում նշվում է, որ 2012 թվականին աշխարհում գրանցվել է հակաբիոտիկակայուն տուբերկուլոզի 450 հազար դեպք, որի կեսը արձանագրվել է Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում։
ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Քեյջի Ֆուկուդան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ անհրաժեշտ է մշակել գլոբալ գործողությունների պլան, որն իր մեջ պետք է ներառի վարակների կանխարգելման եւ նվազման ակցիաներ՝ այդ թվում պատվաստման արշավներ, հակաբիոտիկների ճիշտ կիրառում, ավելի կատարյալ դեղերի եւ միաժամանակ կանխարգելման ավելի ճշգրիտ համակարգերի գիտական մշակում, եւ իրավիճակի դիտարկում ողջ աշխարհում։
«Առանց բոլոր շահագրգիռ կողմերի շտապ եւ համակարգված գործողությունների աշխարհը կմտնի պոստ-հակաբիոտիկների դարաշրջան, երբ տասնամյակներ շարունակ հեշտ հաղթահարվող սովորական վարակները կամ թեթեւ վնասվածքները նորից մահացու կդառնան», - ասել է մասնագետը։ «Եվ դա ապոկալիպիտիկ երեւակայական պատկեր չէ, դա XXI դարի համար իրական սցենար է», - եզրակացրել է նա։
06.05.2014 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ