Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ծխախոտում առկա քիմիական նյութերի ցուցակը հատուկ նոր ծխողների համար. med.news.am

Ծխախոտում առկա քիմիական նյութերի ցուցակը հատուկ նոր ծխողների համար. med.news.am

Նոր ծխողներից շատերը դեռ չգիտեն, թե ինչքան արագ կարող է այդ նոր սովորությունը հանգեցնել սրտի հիվանդությունների, ինսուլտի, շաքարախտի, քաղցկեղի եւ թոքերի հիվանդությունների։


Եթե դուք դեռ չեք հավատում, որ ԱՄՆ-ում տարեկան 480000 մարդ է մահանում ծխախոտի ծուխից, ապա նայեք նրա բաղադրությանը։ Ծխախոտը միջինում պարունակում է 600-ից ավել տարբեր քիմիկատներ, հաղորդում է The Medical Daily-ին։

 

«Ծխախոտի ամենակարեւոր խնդիրներից մեկը այն է, որ դրանում առկա են բազմաթիվ  հավելանյութեր, որոնք ծխախոտի տերեւները չեն պարունակում իրենց մեջ»,- The Medical Daily-ին ասել է Մաունթ Սինաի համալսարանի բնապահպանության եւ առողջապահության բաժնի գիտաշխատող  Դոկտոր Լուս Կլաուդիոն։ Իրավիճակը ավելի սրվում է այն ժամանակ, երբ այդ գոյացությունները այրվում են։ Դրանք ձեւավորում են հավասարապես վտանգավոր քիմիական նյութեր»։

 

Մինչ ծխախոտ արտադրող ընկերությունները (օրինակ, R.J. Reynolds-ը) պնդում են, որ ծխախոտում առկա շատ բաղադրիչներ կան նաեւ բազմաթիվ մթերքների եւ դեղորայքի մեջ, ինչը հաստատվել է ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի ԱՄՆ գործակալության  կողմից, այնուամենայնիվ  ոչ ոք, միգուցե, գլխի էլ չի ընկնում, թե ինչ է ծխախոտն իր մեջ պարունակում։ Օրինակ, մկնդեղ՝ անօրգանական մի նյութ, որն առկա է փայտանյութի մեջ եւ օգտագործվում է որպես առնետի թույն։

 

Ծխախոտի մյուս բաղադրիչները ավելի ծանոթ են մարդկանց։ Օրինակ, ածխածնի օքսիդը, որն առկա է մեքենաների արտանետած գազերի եւ նիկոտինի մեջ։ Կա նաեւ ֆորմալդեհիդ՝ քաղցկեղածին նյութ, որն օգտագործվում է  դիակների զմռսման համար։ Ծխախոտում հայտնաբերված քիմիական նյութերից եւ բաղադրիչներից մոտ 70-ը համարվում են քացկեղածին. նրանք կարող են քաղցկեղ առաջացնել։ Գրեթե բոլոր այս բաղադրիչները, այս կամ այն ճանապարհով, կարող են հանգեցնել մահվան:

 

«Ծխախոտի ծուխը կարող է ազդել մեր օրգանիզմ մտնող թթվածնի վրա», - ասել է Հոուփ քաղաքի հիվանդանոցի թոքերի ռեանիմատոլոգ  Բրայան Թյեպը։ «Առաջին հերթին ածխածնի օքսիդը զավթում է հեմոգլոբինի մոլեկուլները, ինչը խոչընդոտում է թթվածնի տեղաշարժը արյան կարմիր բջիջների օգնությամբ։ Երկրորդ, ցիանիդը խոչընդոտում է հյուսվածքների թթվածին ընդունելու եւ կլանելու կարողությանը։ Հյուսվածքը չի կարող գործել առանց թթվածնի կայուն հոսքի»։

 

Ըստ ամերիկյան Քաղցկեղի ընկերության հաշվարկների՝ ծխախոտի ծխով են պայմանավորված ԱՄՆ-ում քաղցկեղի մահացության դեպքերի առնվազն 30%-ը: Սա ներառում է թոքերի քաղցկեղից մահացած տղամարդկանց 87%-ը եւ կանաց 70%-ը։  Ծխախոտի ծուխը նաեւ կարող է հանգեցնել որոշակի թոքերի հիվանդությունների, այդ թվում՝ էմֆիզեմա, բրոնխիտ եւ շնչուղիների քրոնիկ հիվանդություններ։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ