Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Եվրոպայում ճգնաժամի հետևանքով ծնելիությունն ընկել է. գիտնականներ

Եվրոպայում ճգնաժամի հետևանքով ծնելիությունն ընկել է. գիտնականներ

Եվրոպայում 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի հետևանքով ծնելիությունը ընկել է՝ ցույց են տալիս նոր հետազոտության արդյունքները:

Գերմանիայում ֆիզիկոս Մաքս Պլանկի անվան ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ եվրոպական 28 երկրում ծնելիությունն ընկել է՝ գործազրկության աճին զուգընթաց: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հատկապես դա վերաբերում է մինչև 25 տարեկան երիտասարդներին և Եվրոպայի հարավի բնակիչներին, օրինակ՝ Իսպանիային:

Տնտեսության վիճակի և ծնելիության միջև փոխադարձ կապը գիտնականների կողմից քննարկվում է արդեն վաղուց, սակայն այդ առնչությամբ միանշանակ եզրակացություններ չկան:

Գերմանացի հետազոտողների կարծիքով՝ իրենց աշխատանքը ցույց է տալիս, որ ժամանակակից եվրոպական երկրում գործազրկության մակարդակն իսկապես ազդում է ծնելիության վրա:

«Ֆինանսական ճգնաժամը Եվրոպա եկավ այն պահին, երբ ծնելիությունը շատ երկրներում սկսել էր բարձրանալ»,- ասում է ժողովրդագիր Միքայելա Քրեյենֆելդը:

Իսպանիայում մեկ կնոջը բաժին ընկնող ծնունդների թիվը 2008-2011 թվականներին ընկել է մոտ 8 տոկոսով, երբ երկրում գործազրկության մակարդակը բարձրացել է՝ 8.3-ից հասնելով 11.3 տոկոսի:

Ծնելիության անկում է նկատվել նաև Հունգարիայում, Իռլանդիայում, Խորվաթիայում և Լատվիայում: Ծնելիության մակարդակի դանդաղում է նկատվել Չեխիայում, Լեհաստանում և Մեծ Բրիտանիայում: Գերմանիաում և Շվեյցարիայում, որտեղ ճգնաժամը տարել են բավականին թեթև, նորածինների թվաքանակը չի փոխվել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. comments.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ