Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՄՆ-ում լաբորատորիայից մահացու վարակով տարա է անհետացել

ԱՄՆ-ում լաբորատորիայից մահացու վարակով տարա է անհետացել

Ամերիկյան լաբորատորիայից մահացու վարակով տարա է անհետացել: Գուանարիտո (Guanarito) վարակը, որը կարող է օգտագործվել որպես կենսաբանական ահաբեկչության միջոց, կորել է Թեքսաս նահանգի Գալվեսթոն քաղաքի գիտահետազոտական լաբորատորիայից: Հաղորդվում է, որ վարակով տարան պահվում էր քիչ ուսումնասիրված փորձարարական նյութերի կողպված սառցախցիկում:

 

Լաբորատորիա կամ խցիկ չարտոնված մուտքի հետքեր չեն հայտնաբերվել: , հայտնում է BFM.RU-ն՝ վկայակոչելով USA Today-ին: Լաբորատորիայի ղեկավար Սքոթ Ուիվերը կարծում է, որ գողության վարկածը եւ հանրության առողջությանը սպառնացող վտանգը քիչ հավանական է: Ըստ նրա՝ տարան կարող էր ընկնել, իսկ մեջի նյութը՝ տարրալուծվել:

 

«Լաբորատորիայից ոչ մի նյութ հնարավոր չէ դուրս բերել կենսունակ վիճակում: Բացի այդ, Գուանարիտոն չուսումնասիրված վարակ է, այնքան էլ հրապուրիչ գողոն չէ: Մենք ավելի վտանգավոր եւ ստուգված տարբերակներ ունենք», - վստահեցրել է գիտնականը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ