Հրատապ թեմա Աշխարհում
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում է ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ներառական կրթության ոլորտում ներդրված առաջադեմ քաղաքականությունները դրական փոփոխություններ են իրականացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքում:
Սերբիայում տարիներ շարունակ ընթացող քաղաքական քարոզարշավի արդյունքում այժմ ավելի մեծ քանակով դպրոցներ առաջին դասարան են ընդունում հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մոնտենեգրոյում ընթացող հսկայական ազգային իրազեկման արշավները և Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը ներառականության խթանման հարցում հանգեցրել է ներառական դպրոցների առավել մեծ պահանջարկին՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի:
Այս շաբաթ Նյու Յորքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Խորհրդի նիստի ժամանակ, որը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, կոչ արվեց այլ պետություններին և դոնոր համայնքներին աջակցել երեխաների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքն իրացնող քաղաքականություններին: Դա միայն մեկ միջոցն է, որը թույլ է տալիս կրչատել սոցիալական մեկուսացմամբ ստեղված անհավասարությունները:
Երկրները ներկայացրեցին իրենց ձեռքբերած հաջողությունները ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր նիստի նախագահ և ՄԱԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ Ձ.Գ. Յարմո Վինանենին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Տնօրեն Էնթընի Լեյքին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների (ԿԱԵ/ԱՊՀ) տարածաշրջանային տնօրեն Մարի Պյեր Պուարյեին, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր խորհրդի անդամներին և տարածաշրջանը ներկայացնող մշտական ներկայացուցչություններին:
Պրն Վինանենը անդրադարձավ կրթության իրավունքի կարևորությանը՝ անկախ հաշմանդամությունից, գույնից, սեռից, լեզվից, կրոնից կամ տնտեսական ծագումից: «Մենք չենք կարող թույլ թալ, որպեսզի որևէ երեխա դուրս մնա դպրոցից: Յուրաքանչյուր երեխա պետք է հիմնական կրթության հավասար իրավունք ունենա»,- նշեց նա:
Նա մասնակիցներին ներկայացրեց կրթության ոլորտում ունեցած ֆինական փորձը: «Ֆինլանդիայում հիմնական կրթությունը լիովին անվճար է, ներառյալ դպրոցական սնունդը և պարագաները, առողջապահությունը և աշակերտների տանից դպրոց և դպրոցից տուն տեղափոխելը: Նպատակն այն է, որպեսզի բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, կարողանան հաճախել նույն դպրոցը: Դպրոցական ցանցը բավականին զարգացած է տարածաշրջանում և շեշտը դրված է ուսուցիչների որակյալ վերապատրաստմանը: Որակյալ ուսուցիչները կարևորագույն դեր են խաղում որակյալ ներառական կրթության հարցում»:
«Այսօր ներկայացրած օրինակները հստակ ցույց են տալիս, որ մենք գիտենք, թե ինչպես դպրոցները բարյացակամ դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Սակայն շատ ավելին է անհրաժեշտ անել: Ներկայիս քաղաքականությունները, որոնք նման են շատ երկրներում, ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ թաքնված են փակ դռների հետևում», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տկն Պուարյեն:
«Նրանք հանդուրժում են խարանը՝ իրենց տաղանդը բացահայտելու փոխարեն: Նրանք ծննդյան գրանցման մատյաններից դուրս են և անտեսանելի: Եվ նույնիսկ երբ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթությունը հասանելի է, նրանք մեկուսացված են սովորական դպրոցներից կամ հաճախ մեկուսացված են հատուկ տիպի դպրոցներում՝ հեռու իրենց ընտանիքներից և համայնքներից», նշեց նա:
Բրիֆինգի ժամանակ նշված հիմնական ձեռքբերումները հետևյալն էին.
- Սերբիայի Կրթության, Գիտության և Տեխնոլոգիական Զարգացման նախարար՝ Դոկտոր Ժարկո Օբրադովիչը նկարագրեց նորամուծությունները, ինչպիսի են օրինակ՝ Ներառական կրթության ցանցը, ուր կառավարությունը և շուրջ 50 ուսուցիչներ, հոգեբաններ, մանկավարժներ և ազգային քաղաքացիական հասարակության խմբերի անդամներ միասին աշխատում են Ազգային Մոնիթորինգի համակարգի հետ, որը հետևում է կրթության ոլորտում առկա անհավասարությունների նվազեզման առաջընթացին: Շուրջ 15,000 ուսուցիչներ, որը կազմում է ընդհանուրի մեկ հինգերորդը, արդեն վերապատրաստվել են: Սերբական տարրական դպրոցների մեկ երրորդը 2010թ. թվով ավելի շատն հաշմանդամություն ունեցող երեխաներին են ընդունել առաջին դասարան:
- Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Ձ.Գ. Կարեն Նազարյանը՝ խոսելով կառավարության անունից, նշեց, որ անհրաժեշտ է ռազմավարական անցում կատարել դպրոց առ դպրոց մոտեցումից դեպի համընդհանուր քաղաքականության համակարգային բարեփոխումներ, ներառյալ հատուկ դպրոցների վերակազմակերպումը:
Մասնավորապես, պրն Նազարյանը նշեց, որ Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները ապահովելու համար, հատկապես կրթության ոլորտում: Այսօր հաշմանդամություն ունեցող 1700 երեխաներ սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում և այս թիվը կավելանա Կրթության մասին օրենքում փոփոխությունների ընդունմամբ, ինչը ներկայումս քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Պրն Նազարյանը, խոսելով խնդիրների մասին, նշեց հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում բարձր աղկատության տոկոսի, համապարփակ ծառայությունների պակասի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների հանդեպ կարծրատիպերի և չարաշահման և համայնքի լիարժեք անդամներ դառնալու կարողության մասին:
- Մոնտենեգրոյի Կրթության և Սպորտի փոխնախարար տկն Վեսնա Վուկուրովիչը նշեց եռամյա քարոզչական արշավի մասին, որն ընդգրկել էր բնակչության 80 տոկոսը: Հետազոտությանը մասնակցած չորս երեխաներից մեկը նշոց, որ նրանք փոխել են իրենց վերաբերմունքը և այժմ ավելի հանդուրժող են հաշմանդամություն ունեցող երեխաների հանրակրթական դպրոցներում և հասարակությունում ներառվելու քաղաքականությանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունեց դոնոր համայնքի մեծ ուշադրությունը ավելի մեծ քանակով ներառական աջակցության ծրագրերի հանդեպ և Ավստրալիայի կառավարության առաջատար դերը այդ ծրագրերի սատարման գործում:
2011թ. Աշխարհի Հաշմանդամության զեկույցի գնահատականներով՝ հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են բնակչության 5.1 տոկոսը: Սա նշանակում է աշխարհում շուրջ 93 միլիոն երեխաներ և մոտ 5.1միլիոն Կենտրանական և Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում: Այսուամենայնիվ, այս ցուցանիշները միայն շատ կոպիտ գնահատականներ են և դրանց հետ պետք է զգույշ լինել: Զգալի դեպքերում, դրանց հիմքում ընկած ազգային տվյալների որակը պետք է բարելավել և այդ տվյալները պետք է հավաքել՝ օգտագործելով ժամանակակից սահմանումներ և պատշաճ մեթոդներ իրատեսական պատկեր ստանալու համար:
Երեխաները շարունակում են մնալ անտեսանելի, անկախ նրանից, թե մեկուսացված են կրթությունից, մեկուսացված են հանրակրթության մեջ, թե հաստատություններում ապրող ավելի քան 600,000 երեխաների մասն են կազմում, ինչը դեռևս ընդհանուր բնույթ է կրում տարածաշրջանի շատ երկրներում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փաստաթուղթը, որը կոչվում է Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը: Իրավունքի վրա հիմնված մոտեցում ներառական կրթության ոլորտում ներկայացվեց բրիֆինգի ժամանակ՝ մանրամասն անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ներառական կրթությունը խթանում հանդուժողականություն և հավասար մասնակցություն հասարակական կյանքում: Այն նպաստում է առավել լավ ուսանելու արդյունքներին, ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների, այլև բոլոր երեխաների համար: Այն կարևորագույն դեր է խաղում բոլոր կրթվողների համար բարձր որակի կրթության ձեռքբերման հարցում՝նվազեցնելով անհավասարությունները և ստեղծելով ավելի մեծ քանակով ներառական հասարակություններ:
Բոլոր աշակերտները, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաները անհատական ծառայությունների և ուսուցման մոտեցումների պահանջ ունեն: Ներառական դպրոցը չի պահանջում հատուկ դպրոց, մասնագիտացված խնամք, թանկարժեք նյութեր կամ բարձր մասնագիտական փորձառություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է կառավարությունների հետ աջակցելու բաժանման ռիսկի տակ կանգնած ընտանիքներին և վերջ տալու երեխաների հաստատություններում տեղավորմանը, ինչպես նաև որակյալ ներառական կրթություն տրամադրելու համար: Ներառական կրթություն նշանակում է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ նրանից ունի հաշմանդամություն, թե ոչ, հարուստ է թե աղքատ, անկախ սեռից, ծագումից, կրոնից, մշակութային պատկանելիությունից, կարող է հաճախել իր համայնքի դպրոցը, որը լիարժեք զարգացնում է յուրաքանչյուր երեխայի ներուժը:

Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն