Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Աշխարհում մեծանում է սնդիկային աղտոտվածության վտանգը. ՄԱԿ

Աշխարհում մեծանում է սնդիկային աղտոտվածության վտանգը. ՄԱԿ

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի (UNEP) զեկույցի տվյալներով՝ Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի շատ շրջաններ ոսկու «տնայնագործական» արդյունահանման և աճող ինդուստրացման պատճառով ենթակա են սնդիկայի աղտոտման մեծ վտանգի,- փոխանցում է «Վզգլյադը»:

 

Ինդուստրացումը և ածուխն էներգետիկայում օգտագործելն այնպիսի երկրներում, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է, հանգեցնում են նրան, որ շրջակա միջավայր ավելի շատ է արտանետվում առողջության համար վնասակար այդ մետաղից,- ասված է զեկույցում:

 

Տարածաշրջանների թվում, որտեղ այս վտանգը հատկապես սուր բնույթ է ստացել, ՄԱԿ-ն անվանում է Լատինական Ամերիկայի և մերձհասարակածային Աֆրիկայի երկրները,- փոխանցում է BBC-ն:

 

ՄԱԿ-ն առաջարկում սնդիկային աղտոտվածության, որը հատկապես վտանգավոր է հղի կանանց և փոքր երեխաների համար, կրճատման միջազգային կոնվենցիա ստորագրել:

 

2010-ին մարդու գործունեության հետևանքով հողի, ջրի և օդի համաշխարհային աղտոտվածությունը սնդիկով մոտ 2 000 տոննա է, վատատեսական գնահատականներն այս թիվը կրկնապատկում են,- փոխանցում է RIA Novosti-ն:

 

Սնդիկային աղտոտվածության 2 կարևոր պատճառներն են՝ ոսկու «տնայնագործական» արդյունահանումը, որտեղ սնդիկն օգտագործվում է մետաղն առանձնացնելու համար, և ածխի այրումը. այս գործոններին բաժին է հասնում ընդհանուր ծավալի 35% և 24%-ը:

 

UNEP-ի մասնագետներն այլ գործոնների թվում նշում են, մասնավորապես, էլեկտրոնային աղբը, պլաստիկների արտադրությունը, ատամնաբոււժությունը:

 

Զեկույցը պաշտոնապես կներկայացվի նոր գլոբալ «սնդիկային» համաձայնագրի հարցով բանակցությունների հերթական փուլի ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 13-18-ը Ժնևում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ