Հրատապ թեմա Աշխարհում
ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցողների համար աշխատատեղեր են բացվում
Հայաստանի ԱԻ նախարարությունում այսօր` դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, արձագանքման գործողությունների մասին, նշելով, որ շաբաթվա ընթացքում արձագանքել են 83 ահազանգի:
ՓԾ տնօրենը նախարարին տեղեկացրեց նաև, որ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ կողմից Երևանում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, որին ընդգրկված էին ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ ԱԻ նախարարության, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ օպերատիվ խմբերը, Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը, ԱԻՆ ՓԾ Երևանի և Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունները և Երևանի հերթապահ ծառայությունները:
ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ նիստերի դահլիճում կանցկացվի, «Յունիսեֆ»-ի հետ համատեղ կազմակերպած, «Երեխաների երկրաշարժից պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» թեմայով սեմինար-քննարկում, որին կմասնակցեն ներկայացուցիչներ ոչ միայն ԱԻՆ-ից, կլինեն նաև մի շարք դպրոցների տնօրեններ: Իսկ դեկտեմբերի 17-ին Երևանում և 18-ին Գյումրիում, դպրոցների մեծ մասում, տեղի կունենա միաժամանակյա տարհանում:
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին Երևանում, ԵԱՀԿ-ի աջակցությամբ, կկազմակերպվի խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման գործող օրենսդրական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները: Միջոցառումը կկազմակերպվի Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի հետ համագործակցությամբ` «Շրջակա միջավայրը և անվտանգությունը» նախաձեռնության շրջանակներում:
Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքով ապահովելու խնդիրների մասին` նախարար Արմեն Երիցյանը մասնավորապես ասաց.
«Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Մենք աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմում արդեն ստեղծել ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։ Մենք ստեղծել ենք 30 աշխատատեղ, և հաշմանդամների համար ձևավորում ենք բոլոր այն պայմանները, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն դառնալ կոլեկտիվի լիարժեք անդամ: Առաջին փուլում մենք աշխատանքի կընդունենք ամենախոցելիներին՝ մարդկանց, ովքեր տեղաշարժվում են միայն սայլակներով, որից հետո միայն կարող ենք քննարկել մյուս տարբերակները: Դեկտեմբերի 6-ին թեմատիկ խմբի քննարկմանը ես էլ կմասնակցեմ, հրավիրեք նաև մրցույթին դիմած սայլակավոր հաշմանդամներին:
Խոսելով անցկացված և անցկացվելիք շաբաթօրյակների և դրանց անհրաժեշտության մասին, նախարարը նշեց, որ շաբաթօրյակների շնորհիվ ոչ միայն բարեկարգվում է շրջակա միջավայրը, այլև մեկ նպատակի շուրջ համախմբվում է ամբողջ կոլեկտիվը»:
04.12.2012 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ