Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Չինաստանը կմեղմի ծնելիության դեմ ուղղված կոշտ քաղաքականությունը

Չինաստանը կմեղմի ծնելիության դեմ ուղղված կոշտ քաղաքականությունը

Չինաստանը վերանայում է ընտանիքի պլանավորման (մեկ ընտանիք` մեկ երեխա) քաղաքականությունը՝ թուլացնելով ծնելիության կոշտ սահմանափակումները: Այս մասին հաղորդում է China Daily-ն՝ հղում անելով Համաչինական կոմիտեի Բնակչության, ռեսուրսների և շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի ղեկավար Չժան Վայցինին:

 

«Չի բացառվում, որ շուտով քաղաքների բնակիչները երկրորդ երեխան ունենալու լիարժեք իրավունք կունենան»,- նրա խոսքերն է մեջբերում թերթը:

 

Ծնելիության քաղաքականության ազատականացումը, ենթադրաբար, կանցկացվի համեմատաբար տնտեսապես զարգացած տարածաշրջաններում, որտեղ դիտվում է ներգաղթյալ աշխատողների վիթխարի հոսք:

 

«Երկրում ծնելիության մակարդակն այնքան ցածր է, որ եթե նույնիսկ թուլացվի ծնելիության սահմանափակման քաղաքականությունը, բնակչության աճի կտրուկ աճ չի լինի»,- նշել է Վեյցինը:

 

Թերթը գրում է, որ կառավարության կողմից «քաղաքականության մեղմացման» ծրագրերը դժվար թե լուծեն բոլոր ժողովրդագրական խնդիրները, որոնց բախվել է Չինաստանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ