Հրատապ թեմա Աշխարհում
Կանխատեսվում է, որ 2030 թ-ին ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը կհասնի 530 մլն-ի

Նոյեմբերի 14-ը շաքարախտի համաշխարհային օրն է, որի լուսաբանումն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սկսվում է մեկ շաբաթ առաջ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի նախագահ, էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը, ամբողջ աշխարհում շաքարախտն ընդունվում է որպես համաճարակ, քանի որ դրա տարածվածությունը հասնում է աղետալի չափերի: Ցավոք սրտի, ըստ նրա, ներկայումս հնարավոր չէ կասեցնել դրա ընթացքը:
Է.Հայրապետյանի խոսքերով՝ կանխատեսվում է, որ 2030թ-ին ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը կհասնի 530 մլն-ի: Ըստ նրա՝ տարեկան շաքարախտի տարբեր բարդություններից աշխարհում մահանում է 4.3 մլն մարդ: Էնդոկրինոլոգը նշեց, որ Հայաստանում այսօր գրանցված է 56 հազար շաքարախտով հիվանդ, իսկ Երևանում` 24 հազար:
«Շաքարախտը խրոնիկական հիվանդություն է, որ մենք չենք կարող բուժել: Պարզապես փորձում ենք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը հասցնել նորմայի սահմաններին, բայց ցավոք սրտի, բժիշկներս խոստովանում ենք, որ շաքարախտի բարդությունները գնալով զարգանում են, որոնք հիվանդի մահվան պատճառ են դառնում»,- ասաց է. Հայրապետյանը: Նա նկատեց, որ շաքարախտով հիվանդը կարող է ապրել 30-40 տարի, եթե դա վերահսկվում է:
Ըստ նրա՝ Հայաստանում նկատվում է շաքարախտի դեպքերի աճ: «Հայերը չեն սիրում հետևել իրենց առողջությանը և վնասակար սովորությունները մեր մեջ չափից ավելի են արմատացած: Օրինակ՝ ծխելը, սպորտով չզբաղվելը, սխալ սնվելը: Եւ առողջության մասին մտածում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրել ենք»,- ասաց էնդոկրինոլոգը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում շատ սխալ են սնվում, դիետան բոլորի մոտ առաջացնում է բացասական էմոցիա, քանի որ մարդիկ չեն հասկանում, թե դիետան ինչ է նշանակում: «Դիետան հունարեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է առողջ ապրելակերպ: Եթե մարդը ճիշտ ապրի, ճիշտ ռեժիմով սնվի, ապա կարելի է ամեն ինչ ուտել և չգիրանալ: Ամեն ինչ կարելի է ուտել, բայց չափավոր»,- նշեց Է.Հայրապետյանը:
Էնդոկրինոլոգի նշեց, որ շաքարախտը սթրեսային հիվանդություն է, հիվանդության առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի նաև ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման գործոններից է նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Ծխախոտը նույնպես նպաստում է հիվանդության զարգացմանը: Նրա խոսքերով՝ աշխարհի տարբեր երկրներում ծխախոտի օգտագործման դեմ լուրջ պայքար է գնում, կան երկրներ, որտեղ պայքարից հետո ծխող մարդկանց թիվը զգալի կրճատվել է: Մինչդեռ Հայաստանում ծխողների թիվն ավելանում է: «Նույնիսկ 10 տարի առաջ այդքան շատ կանայք չէին ծխում, իսկ այսօր շատերիը կարծում են, որ դա մոդայիկ է, բայց պետք է ասեմ, որ նրանք ոչ թե մոդայիկ են, այլ՝ մոդայից դուրս են»,- ընդգծեց Է.Հայրապետյանը:

Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն