Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Չինաստանում ծխելու դեմ պայքարին խոչընդոտում են խոշոր ընկերությունները

Չինաստանում ծխելու դեմ պայքարին խոչընդոտում են խոշոր ընկերությունները

Չինաստանի ծխախոտային պետական ընկերությունները վնասակար սովորությունը գովազդում են նույնիսկ կրտսեր դպրոցում է աշխարհում ծխախոտ օգտագործողների ամենամեծ թիվը

Նոր ուսումնասիրության համաձայն, Չինաստանում բնակվում է աշխարհում ծխախոտ օգտագործողների ամենամեծ թիվը: Վերլուծաբանների համաձայն, վնասակար այս սովորության դեմ պայքարին խոչընդոտում են ծխախոտ արտադրող պետական ձեռնարկությունները:
 
Մեծ Բրիտանիայում լույս տեսնող «Lancet» բժշկական ամսագիրն ուրբաթ օրը հրապարակել է աշխարհում ծխելու սովորության հետազոտական զեկույց, որտեղ ներկայացված տվյալների համաձայն, Չինաստանի բնակչության 28 տոկոսը՝ մոտ 300 միլիոն մարդ ծխախոտ է օգտագործում՝ չնայած հասարակական վայրերում ծխելը սահմանափակելուն ուղղված վերջերս ընդունված միջոցների:
 
Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, բժիշկ Գերի Ջիովինոյի համաձայն, Չինաստանի բյուջե մեծ եկամուտներ բերող ծխախոտային պետական ընկերությունները վնասակար սովորությունը գովազդում են նույնիսկ կրտսեր դպրոցում...##:
 
«Չինաստանի ծխախոտային ազգային ընկերությունը օգնություն է տրամադրում երկրի կրտսեր  բազմաթիվ դպրոցներին: Նրանք այս հանգամանքն օգտագործում են՝ ծխախոտի օգտագործումն առաջ քաշելու համար՝ փաստացի ասելով աշակերտներին, որ հանճար են դառնում քրտնաջան աշխատանքի արդյունքում, իսկ ծխախոտն օգնում է հաջողության հասնելու գործում: Պարզապես ցնցող է այն հանգամանքը, որ կառավարությունն ասում է երեխաներին, թե ծխախոտի օգտագործումը հաջողության գրավականն է այն դեպքում, երբ նրանք ծխող կդառնան, ինչը կկրճատի նրանց կյանքի տևողությունը», - ասել է բժիշկը:
 
Չինաստանի իշխանությունները վերջերս ընդունել են հասարակական վայրերում ծխելը սահմանափակելուն ուղղված որոշ միջոցներ: Ծխելն արգելվել է ռեստորաններում, բարերում և բացօթյա որոշ վայրերում:
 
Փորձագետները սակայն պնդում են, որ ծխելու նոր արգելքը դեռևս պատշաճ կերպով չի իրականացնում, և հասարակական վայրերում ծխելու արգելքը միանգամայն անարդյունավետ է:

Սկզբնաղբյուր. amerikayidzayn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ