Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Բլումբերգը ծխելու դեմ պայքարի համար 220 մլն դոլար կհատկացնի նաև Ռուսաստանին

Բլումբերգը ծխելու դեմ պայքարի համար 220 մլն դոլար կհատկացնի նաև Ռուսաստանին

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը 220 մլն դոլար կհատկացնի «ցածր եկամուտ և ծխողների մեծ քանակ ունեցող երկրներին»՝ Բանգլադեշին, Հնդկաստանին, Ռուսաստանին` ծխելու դեմ պայքարի համար, գրում է The Guardian-ը:

Նյու Յորքի քաղաքապետը, չնայած այն հանգամանքին, որ վտանգում է զբոսաշրջությունը, այնուամենայնիվ արգելել է ծխել քաղաքի հասարակական վայրերում և մեծ գումարներ է ծախսում աշխարհի ամենաաղքատ վայրերում , որտեղ ծխախոտի շուկան առավել տարածված է:

Tobacco Atlas զեկույցի համաձայն ՝ ծխախոտից մահացության դեպքերի մոտ 80%-ը գրանցվել է այն վայրերում, որտեղ միջին եկամուտը ցածր է: Մասնավորապես 1.2 մլն մարդ անցած տարի մահացել են Չինաստանում, Թուրքիայում տոկոսային հարաբերությունը կազմել է 38 %, իսկ Ղազախստանում՝ 35%:

Նյու Յորքի քաղաքապետը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը 19.5 մլրդ դոլար է:

220 մլն դոլար օգնությունը, նշված երկրներից բացի, կտրամադրվի նաև 15 այլ երկրների, որտեղ բնակվում են աշխարհի ծխողների 2/3-ը:

«Ուզում ենք իշխանությունները բարձրացնեն հարկերը, ինչն արդյունավետ կլինի հատկապես դեռահասների համար: Երեխաները չեն ունենա նման գումար», - հավելել է Բլումբերգը

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ