Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ամբողջ աշխարհում բնական ժամային գոտուն վերադառնալու միտում է նկատվում. հոգեբան

Ամբողջ աշխարհում բնական ժամային գոտուն վերադառնալու միտում է նկատվում: Սրանով են պայմանավորում ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը և հոգեբան Խաչատուր Գասպարյանը ժամանակի հաշվարկման կարգի մասին օրենքում կատարված փոխոխությունը, որով այլևս գարնանը և աշնանը ժամերը չեն փոփոխվելու:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում համապատասխան օրինագիծը երկրրոդ ընթերցմամբ ընդունվեց փետրվարին, իսկ մարտի սկզբին նախագահի ստորագրությամբ այն արդեն օրենքի ուժ ստացավ:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հոգեբանը նշեց, որ ժամային գոտիների փոփոխություններ այլևս չեն կատարում Ճապոնիան, Չինաստանը, Ռուսասատանը, ԱՄՆ:

Այն հարցին, արդյո՞ք օրինագծի նախաձեռնությունը պայմանավորված չէր Ռուսասատանի` նույնատիպ որոշմամբ, Կարինե Աճեմյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, Ռուսաստանի օրենքի հետ կապ չունի: Հիմա կան շատ երկրներ, որոնք նման որոշում են ընդունում, հատկապես հասարակածին մոտ երկրները», -ասաց պատգամավորը և ավելացրեց, որ երբ 1997թ. ընդունվեց օրենք, որով Հայաստանը շեղվում էր իր բնական ժամային գոտուց, ուներ իր պատճառները:

«Օրենքն այն ժամանակ ժամանակի պահանջ էր. մեկ ժամ բնական լույսը պետք էր մարդկանց և կատարվում էր էլեկտրաէներգիայի տնտեսում»,- պարզաբանեց պատգամավորը:

Սակայն հոգեբանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ փոփոխությամբ տնտեսությունը չի շահում: Բացի այդ հոգեբանական տեսանկյունից շատ ավելի ճիշտ է ապրել բնական ժամային գոտում:

«Ավելի լավ է ապրենք այն ռիթմերով, որով մեզ բնությունը պատրաստել է: Պարզվել է, որ անգամ երկրորդ հերթով դպրոց գնացողները որոշ առողջական խնդիրներ ունեն, ոչ լուրջ: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ավելի լավ է մնանք մեր ժամային գոտում»,- նշեց հոգեբանը և հավելեց, որ կատարվող ժամային փոփոխություննեը միայն ավելորդ հոգեբանական անհարմարություններ էին առաջացնում մարդկանց մոտ:

«Ես ինքս էլ շատ նրբազգաց մարդ եմ, և դժվար եմ հարմարավում ժամային փոփոխություններին: Չեմ կարծում եմ, որևէ մեկը տուժի այս օրենքից», - անկեղծացավ Կարինե Աճեմյանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ