Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Դեղագործական հսկաների փորձարկումների հետևանքով մահացել են հազարավոր մարդիկ

Դեղագործական հսկաների փորձարկումների հետևանքով մահացել են հազարավոր մարդիկ

Դեղագործական ընկերությունների կողմից նոր դեղամիջոցների կլինիկական փորձարկումների հետևանքով Թուրքիայում մահացել է 893 մարդ։ Այս մասին գրում է բրիտանական The Independent պարբերականը։

Բրիտանական թերթի տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան մի շարք դեղագործական ընկերություններ օրենքները շրջանցելու և ավելի քիչ գումար ծախսելու համար իրենց կողմից արտադրվող նոր դեղամիջոցները նախընտրում են փորձարկել աղքատ երկրներում, որոնց շարքում Թուրքիան զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«2007–2010թթ. Թուրքիայում իրականացված փորձարկումների հետևանքով մահացել է 893 քաղաքացի։ Մեքսիկայում այդ թիվը հասնում է 1500–ի, իսկ Հնդկաստանում՝ 1700–ի։ Հնդկաստանում միայն 1 տարվա ընթացքում 150 հազար մարդ համապատասխան գումարի դիմաց համաձայնել է մասնակցել դեղագործների փորձարկումներին»,– գրում է The Independent–ը՝ նշելով, որ Հնդկաստանում իրականացվող կլինիկական փորձարկումներին հաճախ մասնակցում են անչափահասներ։

«13–ամյա Սարիտան առանց տեղյակ պահելու իր ծնողներին մասնակցել էր նման փորձարկումներից մեկին։ Ավելի ուշ աղջիկը մահացել է երիկամների հետ ունեցած խնդիրների պատճառով»,– գրում է պարբերականը՝ ավելացնելով. «Կլինիկական փորձարկումներ իրականացնելու տեսանկյունից առաջատար դիրք են զբաղեցնում արևմտյան այնպիսի դեղագործական ընկերություններ, ինչպիսիք են, օրինակ, Pfizer, Bristol Myers, PPD, Squibb, Amgen, Bayer, Eli Lilly, Quintiles, Merck, KGaA, Sanofi-Aventis, Wyeth ընկերությունները։ Իսկ այդ փորձարկումները հիմնականում իրականացվում են Թուրքիայում, Չինաստանում, Մեքսիկայում, Ռումինիայում, Մարոկոյում, Հնդկաստանում»։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ