Հրատապ թեմա Աշխարհում
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հիվանդության ժամանակին հայտնաբերումը` պայքարի առաջին նախապայման
Փետրվարի 4-ը համայն մարդկության համար ևս մեկ պատեհ առիթ էր, որ Երկիր մոլորակի բոլոր չափահաս բնակիչները հիշեն այն չարանենգ հիվանդության մասին, ինչպիսին քաղցկեղն է: Իսկ հիշել, նշանակում է խոսել այդ հիվանդության ժամանակին հայտնաբերման, կանխարգելման, բուժման արդյունավետ եղանակների, հիվանդացության ծագման ու տարածման, նման հիվանդների ցավը մեղմելու, կյանքը երկարաձգելու և այլ հիմնահարցերի շուրջը:
Ահա այս հարցադրումների պատասխաններն ստանալու ակնկալիքով դիմեցինք ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գինեկոլոգիայի և լապարասկոպիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Նա նշեց, որ քաղցկեղ հիվանդությունն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում, հետզհետե ավելի մեծ աճ է արձանագրում:
Յուրաքանչյուր տարի աշխարհում 12 մլն մարդ հիվանդանում է քաղցկեղով, 7 միլիոնից ավելին դառնում քաղցկեղի զոհ: Եթե նման վերելքով քաղցկեղային հիվանդությունները շարունակեն իրենց ՙգրոհը՚, ապա 2020 թվականին, ընդամենը տասը տարի անց, հիվանդների թիվը կգերազանցի 20 միլիոնը: Այլ խոսքով, հիվանդության աճի համաշխարհային տոկոսը 2-4-ն է:
Անդրադառնալով Հայաստանում գրանցված վիճակագրությանը, պրոֆ. Բազիկյանը փաստեց, որ տարեկան այս կարգի առաջնային հայտնաբերված հիվանդների թիվը հասնում է 7 հազարի: 2008 թ. հայտնաբերվել է 7336 քաղցկեղով հիվանդ: Նա ցավով արձանագրեց, որ, դժբախտաբար, հայտնաբերված հիվանդների 40-45%-ը բժշկի են դիմում արդեն իսկ հիվանդության բարձիթողի փուլում, մինչդեռ հիվանդության սկզբնական փուլում հայտնաբերումը, արդյունավետ բուժումը 5 և ավելի տարվա կյանքի տևողության երաշխիք են տալիս քաղցկեղով հիվանդների 90-95 տոկոսին: Հիվանդության երկրորդ փուլում այդ տոկոսն նվազում է 55-60, իսկ III-IV փուլերում ընդհանուր հիվանդների միայն 10-15%-ին է վիճակված արդյունավետ բուժման երաշխիքներ ունենալ:
Այս չարանենգ հիվանդությունից ապահովագրված չեն նաև երեխաները: Պարոն Բազիկյանը նշեց, որ Հայաստանում տարեկան 80-100 երեխա հետազոտման արդյունքում այս կամ այն օրգանի քաղցկեղով է տառապում: Թվում է, թե այս թիվն այնքան էլ մտահոգիչ չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդությունը, կապված բնապահպանական, սթրեսային, ժառանգական, ոչ ճիշտ սննդի և այլ կարգի հանգամանքների հետ, երիտասարդացման միտում է հետապնդում, կնշանակի պայքարը պետք է լայնածավալ և բազմակողմանի բնույթ կրի:
Մեր այն հարցին, թե հիվանդությունն առավելապես ո±ր օրգաններում է բարձր տոկոս կազմում, պրոֆ. Բազիկյանն արձանագրեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, առաջին հորիզոնականն զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Դրան հաջորդում են կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի, կանացի օրգանների քաղցկեղային հիվանդությունները:
Նա փաստեց, որ քաղցկեղի ախտորոշումն ու բուժումն աշխարհում ամենաթանկ «հաճույքներից» մեկն է և անգամ ամենազարգացած, բժշկական տեխնոլոգիաներով հարուստ պետություններն առայժմ ի վիճակի չեն 100 տոկոսանոց դրական արդյունք գրանցել: Առավել ևս Հայաստանը, ուր չի գործում ապահովագրական բժշկության համակարգը, զարգացման հիմնադրամների սահմանափակ մասհանումները, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամը հաղթահարող պետությունն առայժմ ի վիճակի չէ ձեռք բերելու ժամանակակից անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, արդյունավետ թանկարժեք դեղորայք:
Այս հանգամանքում անհրաժեշտ է հնարավորինս բարձրացնել ընտանեկան բժշկության դերն ու պատասխանատվությունը, իհարկե նաև մեր ազգաբնակչության գիտակցության մակարդակը: Այն է` քաղցկեղ հիվանդությունից ոչ թե պետք է սարսափել և լռությամբ հանձնվել ճակատագրի ՙպարգևած՚ անակնկալներին, այլ տարվա մեջ գոնե մեկ անգամ մտածել սեփական առողջության մասին` անցնելով բուժզննում: Չէ՞ որ նախնական, առաջնային փուլում հիվանդության հայտնաբերումն արդեն իսկ քաղցկեղը կանխարգելելու, հետագա բարդություններից խուսափելու երաշխիքներ է տալիս:
Պրոֆ. Բազիկյանն իբրև ապացույց ներկայացրեց Ուռուցքաբանության կենտրոնի գործունեությունը, ուր ոչ միայն լայնածավալ և բարդ վիրահատություններ, այլև քաղցկեղի դեղորայքային, ճառագայթային, քիմիաթերապևտիկ, հորմոնային և իմունային նախորդող, զուգորդող, հաջորդող բուժման եղանակներ են կիրառվում` ելնելով քաղցկեղային հիվանդության փուլից ու բարդությունից: Նա կարևորեց նաև Կենտրոնի արտագնա բրիգադների աշխատանքը մարզերում, բրիգադներ, որոնք անվարձահատույց հետազոտությունների արդյունքում տարեկան մի քանի հարյուր քաղցկեղով հիվանդացած քաղաքացիների են հայտնաբերում:
Վերջում նա հորդորեց ազգաբնակչությանն ապահովել տեղեկատվության թափանցիկ և իրատեսական դաշտով` արմատախիլ անելով վախի, սարսափի և հուսահատության սերմերը…
13.03.2011 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ