Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Չինաստանում արգելել են ծխելը հասարակական հաստատություններում

Չինաստանում բոլոր հասարակական հաստատություններում լիովին արգելել են ծխելը
Նոր օրենքով մայիսի 1-ից ծխելը պաշտոնապես կարգելվի բոլոր հասարակական հաստատություններում, որոնց մեջ մտնում են մասնավորապես հյուրանոցներ, ռեստորաններ, թատրոն, ինչպես նաև օդանավակայանի և մեկնակայարանների սպասասրահներ:: (Կազան, ապրիլի 30, «Թաթար-ինֆորմ»): Չինաստանը ծխելն արգելում է բոլոր հասարակական վայրերում: Չինաստանի Առողջապահության նախարարության համապատասխան հրամանը հայտարարվել է տեղական լրատվամիջոցներով: Այս մասին հայտնում է ԱՄԻ-ՏԱՍՍ-ը:
Սեփականատերեը, օրինակ, հյուրանոցների և ռեստորանների, այժմ հարկադրված են իրենց ձեռնարկությունը զինել հայտարարության թիթեղներով` հաճախորդներին նախապես տեղյակ պահելու հասրակական վայրերում ծխելու արգելքի ընդունված օրենքի մասին: Սակայն ինչպես նշում են չինական ԶԼՄ-ները, Չինաստանի Առողջապահության նախարարությունում չկան հստակ որոշումներ, թե խախտման դեպքում ինչպիսին կլինի տուգանքը՝ ինչպես հենց ծխողի, այնպես էլ ձեռնարկատիրոջ համար:


Չինաստանն «ամենածխող երկիրն է աշխարհում»: Պաշտոնական տվյալներով, երկրում հաշվվում է 300 մլն-ից ավել ծխող: Այս կործանիչ սովորության դեմ իշխանությունները վաղուց են պայքարում, սակայն արմատապես փոխել իրավիճակը դեռ չի ստացվում:

Սկզբնաղբյուր. tatar-inform.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ