Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՀԿ. Շատ բակտերիաների դեմ շուտով հնարավոր է դեղորայք չլինի

ԱՀԿ. Շատ բակտերիաների դեմ շուտով հնարավոր է դեղորայք չլինի

Այս տարի առողջապահության համաշխարհային տոնի գլխավոր թեման ընտրվել է հակամիկրոբային միջոցների դիմացկունությունը, ինչն առաջացնում է բժշկական հասարակության  անհանգստությունը:

 

Մոսկվայում այդ օրը կլինի գիտնականների միջազգային հանդիպում ՝ «Դեղորայքային դիմադրողականության դեմ պայքար. եթե այսօր միջոցներ ձեռք չառնենք, ապա վաղը կմնանք առանց դեղերի» խորագրով:

 

«Դեռևս Ալեքսանդր Ֆլեմինգը, ով 1928 թվականին հայտնաբերել է պենիցիլինը, ասել է, որ անտիբիոտիկների չափից շատ օգտագործումը կարող է բակտերիայի մոտ առաջացնել դիմացկունություն դրա նկատմամբ:  Անտիբիոտիկների հանդեպ դիմացկունությունը խնդիրներ է դնում հասարակության վատ իմացության, առողջապահության պրոֆեսիոնալների ինքնաապահովագրման և առևտրային կազմակերպությունների անպատասխանատվության հետևանքով: Այս ամենը միասին ստեղծում է թունավորված կոկտեյլ: Եթե մենք չգործենք այսօր, ապա հնարավոր  է շատ արագ գա ժամանակը, երբ որոշ բակտերիաների հանդեպ չի լինի դեղամիջոց»,- ասաց Ժ. Յակաբը:

 

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն առաջ է քաշել ռազմավարություն, որն ապահովում է այս խնդրին համապարփակ մոտեցում: Այս ռազմավարությունը կանխատեսում է, մասնավորապես, հակամիկրոբային միջոցների կիրառման առավել կարգավորում, նոր դեղերի բնագավառում հետազոտությունների զարգացում, հասարակության տեղեկացվածության բարձրացում: Յուրաքանչյուր երկիր պետք է ընտրի իր համար գործելակերպ՝ ելնելով սեփական իրադրության առանձնահատկություններից:

 

Այսպես թե այնպես, պետք է դադարեցնել անտիբիոտիկների չափից դուրս վաճառքը, արգելել կենդանաբանության մեջ անտիբիոտիկների կիրառումն՝ առողջ կենդանու աճն արագացնելու նպատակով: Բացի այդ, ազգային իշխանությունները պետք է ապահովեն դեղերի ճիշտ որակը՝ այդ նպատակի համար շուկաներում որակի հսկողություն սահմանելով:

 

Խնդրի սրությունը կախված է նաև երկրի տնտեսական զարգացման մակարդակից: Աղքատ երկրներում հաճախ դժվարանում է դեղորայքի հասանելիությունը  բնակչությանը, սակայն, երբ դրա եկամուտները սկսում են աճել, բժիշկներն ավելի շատ անտիբիոտիկներ են դուրս գրում, ինչը հանգեցնում է այս խնդրին: Խնդիր է նաև, երբ բժշկին դիմելը հասանելի չէ, ապա անտիբիոտիկներն ընդունվում են առանց դեղատոմսի:

Բնութագրելով Ռուսաստանի իրադրությունը՝ ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավարը նշեց, որ հնարավոր է խոսք գնա չափից դուրս ազատ վաճառքի և անտիբիոտիկների ինտենսիվ օգտագործման մասին: Ռուսաստանցիները սիրում են իրենք իրենց անտիբիոտիկներ «նշանակել»: Հաճախ անտիբիոտիկով փորձում են բուժել վիրուսային ինֆեկցիաները, որոնք չեն կարող բուժվել հակամիկրոբային դեղամիջոցներով:

 

Գիտնականների մոսկովյան հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի գիտական վերջին նվաճումները և անտիբիոտիկների դիմադրողականության բնագավառում կարևոր մարտահրավերները: Այս մասին  ասաց Ժուժաննա Յակաբը: Այս բնագավառում նրանք կներկայացնեն ԱՀԿ եվրոպական բյուրոյի նոր ռազմավարությունը և հույս ունեն, որ ռուսական ղեկավարությունն իրենց կաջակցի:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ