ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև 5 տարեկան երեխաներին: Չնայած պոլիոմիելիտը մեծ մասամբ դրսևորվում է անախտանշանային (72%) և թեթև (24%) ձևերով, սակայն որոշ դեպքերում ընթանում է ասեպտիկ մենինգիտի (4%) և պարալիտիկ պոլիոմիելիտի դրսևորումներով <1%: Վերջինս հանգեցնում է նյարդային համակարգի լուրջ ախտահարումների՝ վերջույթների սուր թորշոմած կաթվածահարություն (ՍԹԿ), հաշմանդամության կամ մահվան ելքով: Նույնիսկ լավացման դեպքում որոշ մարդկանց մոտ 15-40 տարի անց զարգանում է հետպոլիոմիելիտային համախտանիշ՝ մկանային նոր ցավ և թուլություն։
Հաշվի առնելով պոլիոմիելիտի բեռն աշխարհում` 1988թ. ԱՀԿ-ն որդեգրեց պոլիոմիելիտի վերացման քաղաքականությունը: Այն ներառում էր որակյալ համաճարակաբանական հսկողության և պատվաստումների բավարար ընդգրկվածության ապահովումը, որի արդյունավետ իրականացումը նպաստեց վայրի պոլիովիրուսի (ՎՊՎ) դեպքերի նվազեցմանը ավելի քան 99%-ով` 350000 դեպքից մինչև 6 դեպք՝ 2021թ.: ՎՊՎ-ի 3 տեսակներից 2-րդի վերջին դեպքը հաղորդվել է 1999թ. Հնդկաստանում, իսկ 3-րդ տեսակինը՝ 2012թ. Նիգերիայում: Ընդ որում՝ 2021թ. հաղորդված ՎՊՎ 1-ին տեսակի 6 դեպքը եղել են միայն 2 էնդեմիկ երկրներում՝ Աֆղանստան և Պակիստան:
Չնայած այս ձեռքբերումներին՝ աշխարհում սկսեց շրջանառել պատվաստումային ծագման 2-րդ տեսակի պոլիովիրուսը (ՊԾՊ2, VDPV2-serotype 2 vaccine-derived poliovirus), որը դարձավ պոլիոմիելիտի արմատական վերացման սպառնալիքը: 2010թ.-ից ի վեր այն առաջացրել է խոշոր բռնկումներ տարբեր երկրներում: Հարկ է նշել, որ վերջինս կենդանի պատվաստանյութի սկզբնական շտամի գենետիկորեն փոփոխված տեսակն է՝ պայմանավորված հիմնականում 2-րդ տեսակով, ինչը ձևավորվում է պոլիոմիելիտի ցածր անընկալություն ունեցող պոպուլյացիայում: Սա հիմք հանդիսացավ պոլիոմիելիտի պատվաստանյութի փոփոխությանը՝ եռավալետ ՕՊՊ-ն փոխարինվեց երկվալենտ ՕՊՊ-ով:
COVID-19 համավարակը նոր մարտահրավերներ առաջացրեց պոլիոմիելիտի արմատական վերացման առաջընթացում՝ համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման խափանումների պատճառով: Ներկայում ՎՊՎ-ի I տեսակը պահպանվում է երկու էնդեմիկ երկրներում՝ Աֆղանստանում և Պակիստանում՝ զուգահեռ շրջանառելով ՊԾՊ-ը: Ըստ ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2019թ.-ից հետո ՊԾՊ-ը հանգեցրել է բռնկումների վայրի պոլիովիրուսը վերացրած երկրներում՝ ԱՀԿ-ի 6 տարածաշրջաններից 5-ում 2020թ. հողորդվել է ընդհանուր պատվաստումային ծագման պոլիովիորուսի 1113 և վայրի պոլիովիրուսի 140 դեպք, իսկ 2021թ.՝ պատվաստումային ծագման պոլիովիրուսի 691 և վայրի պոլիովիորւսի 6 դեպք: Հատկապես վիճակը ահազանգող է Պակիստանում, որտեղ 2024թ. արդեն արձանագրվել է վայրի պոլիովիորւսի 33 դեպք` 5.5 անգամ ավելի քան 2023թ.` 6 դեպք:
Հաշվի առնելով պոլիոմիելիտի հետհամաճարակային ակտիվացումը՝ ԱՀԿ-ն մշակեց պոլիոմիելիտի վերացման նոր ռազմավարություն 2022–2026թթ. համար, ինչը ներառում է պոլիոմիելիտի հսկողության նոր մետեցումները: Հսկողության հիմնական ուղղությունը ՍԹԿ դեպքերի հայտնաբերումն է՝ որպես պոլիոմիելիտի կասկածելի դեպք: Այն ներառում է նաև շրջակա միջավայրի հսկողությունը պոլիովիրուսների հայտնաբերման համար և առաջնային իմունանբավարարությամբ անձանց շրջանում հսկողությունը:
Հարկավոր է ընդգծել, որ սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) դեպքերի հայտնաբերումը համարվում է պոլիոմիելիտի հսկողության որակի գնահատման ցուցանիշ: Այն սուր թորշոմած կաթվածահարության ցանկացած դեպքն է, որը զարգանում է 1-3 օրվա ընթացքում (այդ թվում Գույլեյն-Բարրեի ախտանիշը) մինչև 15 տարեկան երեխայի մոտ, և չկան դրա առաջացման համար այլ նկատելի պատճառներ (ինչպես օրինակ վնասվածք): ԱՀԿ-ի կողմից մշակված նպատակային մակարդակն է՝ ազգային և ենթազգային մակարդակներում տարեկան ≥2/100000 ոչ պոլիոմիելիտային ՍԹԿ դեպքի հայտաբերումը մինչև 15 տարեկան ազգաբնակչության շրջանում: Նշված ցուցանիշից ցածր մակարդակը համարվում է թույլ զգայունության հսկողական համակարգ, որի պայմաններում կարող են բաց թողնվել պոլիոմիելիտի իրական դրական դեպքերը:
Իմունականխարգելումը պոլիոմիելիտի կանխարգելման հիմնական ուղղությունն է: Աշխարհում կիրառվում են ինակտիվացված (ԻՊՊ) և ատենուացված (ՕՊՊ) պատվաստանյութերը: Պոլիոմիելիտից ազատ ցածր ռիսկի երկրներում կիրառվում է ԻՊՊ պատվաստանյութը, իսկ էնդեմիկ, կամ բարձր ռիսկի երկներում՝ նաև բիվալենտ ՕՊՊ: Վերջին տարիներին ԱՀԿ-ի կողմից նախաորակավորվեց նաև նոր մոնովալենտ ՕՊՊ պատվաստանյութը՝ արտակարգ իրավիճակներում կիրառելու համար:
Հայաստանի Հանրապետությունում 1995թ.-ից պոլիոմիելիտի դեպք չի արձանագրվել, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ. Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր պահպանում է այդ կարգավիճակը:
Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության որակի գնահատման ցուցանիշների ուսումնասիրությունից պարզվեց, որ Հայաստանում 2010-2023թթ. ժամանակահատվածում ՍԹԿ դեպքերի հայտնաբերման զգայունությունը նվազել է: Նշված ժամանակահատվածում ընդհանուր հաղորդվել է ՍԹԿ-ի 220 դեպք մինչև 15 տարեկանների շրջանում: ՍԹԿ դեպքերի նպատակային ցուցանիշի բարձր մակարդակներ ապահովվել են 2012թ.՝ 5.1, 2014թ.՝ 4, 2013թ՝ 3.84: Այն չի ապահովվել 2017թ.՝ 1.8, և 2020-2022թթ. ընթացքում՝ նվազելով մինչև 1.5-0.7 (նկար 1): ՍԹԿ դեպքերի ցուցանիշների միջինը համավարակից առաջ (2010-2019թթ.)՝ և հետո (2020-2023թթ.)՝ կազմել է 3.2 և 1.4, p<0.01, որը փաստում է համավարակի ազդեցությունը պոլիոմիելիտի հսկողության համակարգի զգայունության բավականին թուլացումը: Վերջինս ահազանգող է, քանզի կասկածելի դեպքերի հայտաբերման զգայունության թուլացման պայմաններում կարող են բաց թողնվել իրական դրական դեպքերը: 2023թ. դեպքերի հայտնաբերման մակարդակը որոշակի բարձրացել է (ազգային մակարդակում)՝ ՍԹԿ դեպքերի ցուցանիշը՝ հասնելով մինչև 2.5:
Հայաստանում պոլիոմիելիտի պատվաստումներն իրականացվում էին եռավալենտ ՕՊՊ պատվաստանյութով, ընդ որում՝ 2016թ.-ից հետո այն փոխարինվեց երկվալենտ ՕՊՊ և ԻՊՊ պատվաստանյութերով, իսկ սկսած 2020թ.-ից՝ միայն ԻՊՊ-ով: Ներկայում այն տրվում է համակցված ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ պատվաստանյութով մինչև 1 տարեկան երեխաներին՝ 3 դեղաչափով: Հաջորդ դեղաչափերն իրականացվում է ԱԿԴՓ/ԻՊՊ պատվաստանյութով՝ 18 ամսականում և 6 տարեկանում: Նպատակային մակարդակ է համարվում առնվազն 95% ընդգրկվածությունը պոլիոմիելիտի երեք դեղաչափ պատվաստումներում: Ազգային մակարդակում այն ապահովվել է մինչ 2016թ., որից հետո ընդգրկվածությունը սկսել է նվազել, ինչն ավելի արտահայտվել է համավարակի տարիներին (2020-2022թթ.)՝ հասնելով 91.7%-92.9% (նկար 2): Հետհամավարակային փուլում նկատվել է որոշակի վերականգնում, սակայն դեռևս չի ապահովվում նպատակային մակարդակը որոշ ՀՀ մարզերում, հատկապես՝ Երևանում (նկար 3):
Հաշվի առնելով աշխարհում պոլիոմիելիտի ահազանգող համաճարակային իրավիճակը և ներկայացված հետազոտության արդյունքները՝ հետհամավարակային փուլում կա որոշակի ռիսկ պոլիոմիելիտի տարածման համար: Ուստի «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակը պահպանելու համար առաջարկվում է՝
- Բարձրացնել պոլիոմիելիտի հոսկողության համակարգի զգայունությունը՝ ազգային և ենթազգային մակարդակներում:
- Իրականացնել իրազեկման աշխատանքներ բուժաշխատողների և բնակչության շրջանում՝ ՍԹԿ դեպքերի հայտնաբերման ցուցանիշը բարձրացնելու համար:
- Իրականացնել արտաքին միջավայրի հսկողություն՝ կոյուղաջրերի նմուշներում պոլիովիրուսների հայտնաբերման և մոնիթորինգի համար:
- Բարձրացնել պոլիոմիելիտի պատվաստումների ընդգրկվածությունը և մշտապես պահպանել 95% և բարձր մակարդակը՝ կատարելով տեղեկատվական արշավներ՝ հատկապես Երևանում:
Նկար 1. Հայաստանում ՍԹԿ դեպքի ցուցանիշների շարժընթացը 2010-2023թթ. ժամանակահատվածում մինչև 15 տարեկանների շրջանում/100 000
Նկար 2. Հայաստանում պոլիոմիելիտի 3 դեղաչափ պատվաստումներում մինչև 1 տարեկան երեխաների ընդգրկվածության ցուցանիշները (%) 2010-2023թթ. ժամանակահատվածում
Նկար 3. Պոլիոմիելիտի 3 դեղաչափ պատվաստումներում մինչև 1 տարեկան երեխաների ընդգրկվածության ցուցանիշները (%) 2023թ. ընթացքում՝ ըստ ՀՀ մարզերի
|
Կարդացեք նաև
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն