ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների` ԵՄ/ԵՏԳ երկրներում գերիշխողը SARS-CoV-2-ի BA2.86 ենթատեսակն է, և այն շարունակում է արագորեն տարածվել: Ընդ որում, այն դեռ 2023 թվականի նոյեմբերի 24-ին դասակարգվել էր որպես առանձին հետաքրքրության տարբերակ:
Սակայն վերջին շաբաթներին Եվրամիության անդամ մի շարք երկրներ զեկուցել են JN.1-ի մասին` նշելով, որ վերջինի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում` կազմելով BA2.86-ի ժառանգական գծերի ճնշող մեծամասնությունը, որոնք զեկուցվել են գրիպի վերաբերյալ տվյալների զեկուցման գլոբալ նախաձեռնությունում (GISAID): Իր արագ աճող տարածման պատճառով ԱՀԿ-ն դասակարգել է JN-1-ը որպես առանձին հետաքրքրություն ներկայացնող տարբերակ` BA2.86 մայրական գծից:
Նախկինում JN.1-ը դիտվել է որպես BA2.86-ի մաս, իսկ ամենավաղ նմուշը հայտնաբերվել էր դեռևս 2023 թվականի օգոստոսի 25-ին: 2023 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ գրիպի վերաբերյալ տվյալների զեկուցման գլոբալ նախաձեռնությունում (GISAID) ներկայացվել է JN.1-ի 7344 հաջորդականություն:
ԵՄ/ԵՏՄ 12 երկրի շարքում, որոնք հայտնել են առնվազն 20 հաջորդականության մասին 51-րդ շաբաթվա ընթացքում BA2.86-ի ենթագծերի համամասնությունների վերաբերյալ, հետևյալն են` Ավստրիա (41,7%), Բելգիա (75,6%), Դանիա (91,2%), Ֆինլանդիա (57,1%), Ֆրանսիա (83,1%), Իռլանդիա (75,5%), Իտալիա (61,8%), Նիդեռլանդներ (88,8%), Նորվեգիա (81,8%), Լեհաստան (49,2%), Իսպանիա (83,1%) և Շվեդիա (85,2%): Աճի այս BA2.86-ի առումով ընդհանուր միտումը նկատվել է վերջին շաբաթների ընթացքում:
Ելնելով իր գենետիկական առանձնահատկություններից՝ JN.1-ը կարող է ունենալ որոշակի հակագենային առավելություն: Սակայն, հաշվի առնելով այս փուլում առկա սահմանափակ տվյալները JN-ի վերաբերյալ, չի ենթադրվում, որ հանրային առողջության համար այն լրացուցիչ ռիսկեր է առաջացնում` համեմատած ներկայումս շրջանառվող օմիկրոնի այլ ժառանգական գծերի հետ: Չնայած JN.1-ի արագ տարածման և դեպքերի թվի համեմատաբար աճին՝ առկա սահմանափակ ապացույցները չեն վկայում, որ հիվանդության ծանրությունն ավելի բարձր է՝ համեմատած շրջանառվող այլ տարբերակների հետ:
Ռիսկի գնահատումը կթարմացվի ավելի շատ տվյալների, այդ թվում և տեղական, հավաքագրումից և դրանց վերլուծությունից հետո:
16.01.2024
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







