ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար, որոնք կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկը: Ըստ մի շարք պատգամավորների` լույսն ու աղմուկն այն «անտեսված աղտոտիչներն» են, որոնք զգալի վնաս են հասցնում մարդու առողջությանը և կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ:
Լորդերի պալատի գիտության և տեխնոլոգիայի հանձնաժողովը կոչ է արել նախարարներին ավելին անել այս աղտոտիչների դեմ պայքարելու համար, որոնք, ըստ նրա, «վատ են ընկալվում և վատ էլ կարգավորվում են»:
«Միայն Մեծ Բրիտանիայում աղմուկը տարեկան պատճառ է հանդիսանում, ընդհանուր առմամբ, առողջ կյանքի 130.000 տարվա կորստի` համաձայն բրիտանական առողջապահական գործակալության տվյալների», - ասում է հանձնաժողովի նախագահ Լեյդի Քինգը:
Արհեստական լույսի` առողջության վրա ազդեցության հետևանքների վերաբերյալ հետազոտություններն այդքան էլ զարգացած չեն, բայց դա նույնպես կարող է խանգարել ցիրկադային ռիթմին և քնին, ինչը կարող է հանգեցնել սոցիալական և տնտեսական հնարավոր հետևանքների: Ենթադրվում է, որ քնի խանգարումը Միացյալ Թագավորության տնտեսությանը տարեկան կարժենա 34 միլիարդ ֆունտ, և ինչպես լույսը, այնպես էլ ձայնային աղտոտվածությունը ֆինանսական կորուստների համար նպաստող գործոններ են:
«Դրանք ոչ միայն կարող են գրգռվածություն առաջացնել՝ ազդելով կյանքի որակի վրա, այլև քնի և ցիրկադային ռիթմերի խանգարման պատճառով ինչպես աղմուկի, այնպես էլ լույսի աղտոտումը կարող է նպաստել սրտի հիվանդությունների և վաղաժամ մահվան», - նշում է տիկին Քինգը:
Չնայած անհատի համար ռիսկի ավելացումը կարող է փոքր և անտեսանելի լինել՝ միլիոնավոր մարդկանց վրա ազդեցությունը հանգեցնում է առողջության զգալի կուտակային բեռի:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ գիշերն արհեստական լուսավորության ազդեցությունը կարող է խաթարել գլյուկոզայի մակարդակը և սրտանոթային համակարգի կարգավորումը և մեծացնել սրտի հիվանդության կամ շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:
Զեկույցում նշվում է, որ արհեստական լույսի պատճառած վնասի չափը ներկայումս ճիշտ և պատշաճ չի գնահատվում Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, սակայն արբանյակային տվյալների և գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այն զգալիորեն աճել է LED լույսերի ներդրումից ի վեր:
Ամերիկյան բժշկական ասոցիացիան նախկինում նախազգուշացրել էր «սպիտակ» LED փողոցային լույսերի` առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին՝ խորհուրդ տալով դրանց փոխարեն տեղադրել ավելի թույլ կամ տաք գույնի արտաքին լուսավորություն:
Հանձնաժողովը կոչ է արել ստեղծել նաև աղմուկի փորձագիտական խորհրդատվական խումբ, ինչպես արդեն գոյություն ունի օդի աղտոտվածության հետ կապված` կառավարությանը անկախ առաջարկություններ ներկայացնելու և առաջացող փաստացի տվյալները գնահատելու համար: Նաև առաջարկվում է ստեղծել հատուկ խումբ` գնահատելու, թե ինչպիսին է արհեստական լույսի դրական ազդեցությունը առողջության վրա, և մշակելու հատուկ ուղեցույցներ:
Արհեստական լույսի և աղմուկի պատճառած աղտոտումը կարգավորելու հատուկ նպատակների բացակայությունը, ինչպես նաև գերատեսչությունների և կենտրոնական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համակարգման բացակայությունը խանգարում է կառավարություններին լուծել այդ խնդիրները:
Կառավարությունները պետք է կենտրոնանան աղմուկի և արհեստական լույսի աղտոտման` առողջության վրա ազդեցության քանակական գնահատման վրա, սահմանեն թիրախներ և կարգավորող շրջանակներ՝ հիվանդությունների ընդհանուր բեռը նվազեցնելու համար:
26.07.2023
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxyuoFR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







