ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
Մալարիան կյանքին սպառնացող հիվանդություն է, որը տարածվում է մարդկանց շրջանում մոծակների որոշ տեսակների միջոցով: Այն հիմնականում հանդիպում է արևադարձային երկրներում և այն կանխարգելելի ու բուժելի է։
Ախտանիշները կարող են լինել թեթևից մինչև կյանքին սպառնացող: Մեղմ ախտանշաններն են՝ ջերմությունը, դողը և գլխացավը։ Լուրջ ախտանշաններն են հոգնածությունը, շփոթվածության զգացումը, նոպաները և շնչառության դժվարությունը: Նորածինները, մինչև 5 տարեկան երեխաները, հղի կանայք և ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում և ավելի ծանր են տանում վարակը:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մալարիայի վերաբերյալ վերջին զեկույցի՝ 2021թ.-ին գրանցվել է մալարիայի 247 միլիոն դեպք՝ 2020թ.-ի 245 միլիոն դեպքի համեմատ: 2021թ.-ին մալարիայից մահացածների թիվը կազմել է 619.000՝ 2020 թվականի 625.000-ի համեմատ: Համաճարակի 2 տարիների ընթացքում (2020-2021) COVID-ի հետ կապված խափանումները հանգեցրել են մոտ 13 միլիոն մալարիայի ավելի շատ դեպքերի և 63.000-ով ավելի մալարիայից մահվան դեպքերի:
ԱՀԿ-ի Աֆրիկյան տարածաշրջանը շարունակում է կրել մալարիայի համաշխարհային բեռի անհամաչափ բարձր բաժինը: 2021թ.-ին տարածաշրջանում գրանցվել է մալարիայի բոլոր դեպքերի մոտ 95%-ը և մահերի 96%-ը: Տարածաշրջանում մալարիայից մահացածների մոտ 80%-ը բաժին է ընկնում մինչև 5 տարեկան երեխաներին: Աֆրիկյան 4 երկրներին բաժին է ընկել աշխարհում մալարիայից մահացածների կեսից մի փոքր ավելին՝ Նիգերիային (31,3%), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը (12,6%), Տանզանիայի Միացյալ Հանրապետությանը (4,1%) և Նիգերին (3,9%):
Ինչպես այլ վարակիչ հիվանդությունների, այնպես էլ մալարիայի դեպքում պայքարի լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութը, որը ստացել է RTS,S/AS01 անվանումը` համարվելով անվտանգ և արդյունավետ մահերի և հիվանդության ծանր ընթացքի նվազեցման համար, 2019 թվականից ի վեր Գանայում, Քենիայում և Մալավիում 1.7 միլիոն երեխայի արդեն հասանելի է դարձել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս հայտարարել է, որ մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կդառնա Աֆրիկյան ևս 12 երկրում առաջիկա 2 տարվա ընթացքում, ինչը, հնարավոր է, կփրկի տասնյակ հազարավոր կյանքեր: Այժմ այն կտրվի Բենինին, Բուրկինա Ֆասոյին, Բուրունդիին, Կամերունին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Լիբերիային, Նիգերին, Սիերա Լեոնեին և Ուգանդային, որոնց պատվաստանյութի ամբողջական չափաբաժինները կմատակարարվեն մինչև այս տարվա վերջ։
Ըստ Յունիսեֆի իմունիզացիայի գործադիր տնօրեն Է.Թ.Լեմանգոնի հայտնած կարծիքի՝ այս պատվաստանյութը կօգնի պայքարել մի հիվանդության դեմ, որն Աֆրիկայում ամեն տարի սպանում է գրեթե կես միլիոն 5 և ավելի փոքր տարիքի երեխաների:
«Մալարիայի դեմ աշխարհի առաջին պատվաստանյութի նախնական 18 միլիոն չափաբաժինները հատկացվել են այն երկրներին, որտեղ երեխաների հիվանդանալու և մալարիայից մահանալու ռիսկն ամենաբարձրն է եղել»,- ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ հայտարարության մեջ:
«Այս պատվաստանյութը կարող է շատ ազդեցիկ լինել մալարիայի դեմ պայքարում, և երբ լայնորեն կիրառվի այլ միջամտությունների հետ զուգահեռ, այն կարող է ամեն տարի կանխել տասնյակ հազարավոր մահեր»- նշված է հայտարարոթւյան մեջ:
Հայաստանում 2006թ.-ից մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, և 2011թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք: Այնուամենայնիվ, ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են բերովի դեպքեր, մասնավորապես` 2020-2022թթ.-ին արձանագրվել է մալարիայի 6 բերովի դեպք:
Հարկ է նշել, որ ներկայում ընթացող գլոբալ կլիմայական փոփոխությունները, որոնց «Հերացի» վերլուծականը մի քանի անգամ անդրադարձել է, կարող են հանգեցնել մալարիայի տարածման աշխարհագրության փոփոխությանը, այդ իսկ պատճառով պետությունների հանրային առողջության համար պատասխանատու կառույցները պետք է մշտապես պահպանեն զգոնությունը:
24.07.2023
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYY5Ky3n' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







