ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բնակչության 50%-ից ավելին բնակվում է քաղաքային վայրերում: Համաձայն մասնագետների կանխատեսումների՝ մինչև 2050թ.-ը այդ ցուցանիշը կհասնի 68%-ի:
ՀՀ-ում 2022թ.-ի դրությամբ բնակչության 63,9% բնակվում է քաղաքներում: Դեռ ավելին, եթե ՀՀ բնակչությունը վերջին 10 տարիներին կրճատվել է 2.2%-ով, ապա մայրաքաղաքի բնակչության թվաքանակն ավելացել է 2.5%-ով:
Երևույթը մեծ ազդեցություն ունի նաև առողջապահական համակարգի վրա, քանի որ նպաստում է ծառայությունների մատուցման հետագա կենտրոնացմանը Երևանում՝ ավելացնելով անհարկի բեռը համակարգի վրա, ինչպես նաև ձգելով երիտասարդ մասնագետներին, որոնք հաճախ չեն ուզում աշխատել մարզերում:
Բազմաթիվ տրանսպորտային միջոցների և արդյունաբերական ու էներգետիկ ձեռնարկությունների թափոնների` շրջակա միջավայր արտանետումը հանգեցնում է վերջինիս աղտոտմանը զանազան քիմիական վնասակար նյութերով (ածխածնի մոնօքսիդով, ծծմբի մի շարք միացություններով, ազոտի օքսիդներով, ֆտորի, քլորի միացություններվ, ծանր մետաղներով) և ռադիոնուկլիդներով: Մթնոլորտային օդում այդ նյութերի անթույլատրելի խտությունը նպաստում է ալերգիկ, շնչառական համակարգի հիվանդությունների, այդ թվում ասթմայի և քրոնիկ բրոնխիտի զարգացմանը: Ըստ ԱՀԿ տվյալների` քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց 91%-ը աղտոտված օդով է շնչում:
Բազմաթիվ հետազոտությունների հիման վրա ապացուցված է, որ այդ նյութերից շատերն ունեն մուտոգեն, կանցերոգեն (քաղցկեղածին) ազդեցություն և, կուտակվելով տարբեր օրգաններում, առաջացնում են օնկոլոգիական հիվանդություններ:
Քաղաքային միջավայրը, երկարատև աշխատանքային օրվա, անձնական տրանսպորտային միջոցների օգտագործման և ֆիզիկական ակտիվության սահմանափակ հնարավորությունների պատճառով, սովորաբար նպաստում է նստակյաց ապրելակերպին, որն անառողջ սնվելու սովորույթների և ստրեսային կյանքի հետ մեկտեղ, հանգեցնում է ճարպակալության, ներզատաբանական, արյան շրջանառության համակարգի և այլ հիվանդությունների զարգացմանը:
Ապացուցված է, որ քաղաքաբնակների շրջանում ավելի բարձր են դեպրեսիայի, տագնապային և այլ հոգեկան խանգարումների տարածվածության ցուցանիշները:
Քաղաքներում բնակչության բարձր խտությունը նպաստում է նաև վարակիչ հիվանդությունների սրընթաց տարածմանը, համաճարակների զարգացման ռիսկի բարձրացմանը, որը մենք արձանագրեցինք Կովիդ-19 համավարակի ժամանակ, ինչպես նաև մթնոլորտային օդի ջերմաստիճանի ավելի բարձրացմանը, որն էլ ինչպես վկայում են ԵՊԲՀ գիտնականների աշխատանքները, նպաստում են մեր երկրում մահացության աճին, քանի որ ջերմային ալիքի յուրաքանչյուր հավելյալ 1 օրը պատճառ կարող է դառնալ 5 լրացուցիչ մահվան դեպքի:
Ուրբանիզացիային բնորոշ է մեկ այլ հիմնախնդիր, որը կապված է տրավմատիզմի հետ: Մեծ թվով հետիոտների և տրանսպորտային միջոցների առկայությունը բարձրացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների և վնասվածքների վտանգը: Մասնավորապես, Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ՃՏՊ թիվը ավելացել է 65%-ով, տուժած անձանց թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 73%-ով, որը պայմանավորված է նաև համեմատաբար նոր փոխադրամիջոցների կիրառման ընդլայնմամբ:
Այսօր ուրբանիզացիայի արագ տեմպերը հնարավորություն չեն տալիս երկրներին, հատկապես ցածր եկամուտ ունեցողներին, ստեղծել անհրաժեշտ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք անվտանգ կդարձնեն մարդկանց կյանքը քաղաքներում:
Ուրբանիզացիայի՝ առողջության վրա վնասակար հետևանքների նվազեցման համար պահանջվում են բազմասեկտորային և համակարգված միջոցներ, ինչպիսիք են քաղաքների պլանավորման և նախագծման արդյունավետ ռազմավարությունների մշակում, առողջության համար բարենպաստ տարածքների և պայմանների ստեղծում, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային համակարգերի ներդրման խթանում, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի միջոցառումների իրականացում, առողջ սննդի համակարգերի խթանում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչություն, առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացում և այլն:

|
Կարդացեք նաև

Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...


Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...


Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն