ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին

Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում:
Բայց բնակչության ծերացումը, քրոնիկական հիվանդությունների թվի աճը, ավագ և միջին բուժաշխատողների կադրային ճգնաժամը, ինչպես նաև Covid-19-ից հետո համակարգի ուժասպառ վիճակը նպաստել են առողջապահական «փոթորիկի» առաջացմանը, որն, ըստ մասնագետների, ամենայն հավանականությամբ, գնալով ավելի կվատթարանա:
«Տարածաշրջանի բոլոր երկրները լուրջ խնդիրների են բախվում՝ կապված իրենց բժշկական անձնակազմի հետ»,- ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի զեկույցում, որը հրապարակվել էր այս տարվա սկզբին՝ նախազգուշացնելով պոտենցիալ ծանր հետևանքների մասին, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն:
Ճգնաժամի հետևանքավ, օրինակ, Ֆրանսիայում այժմ ավելի քիչ բժիշկներ կան, քան 2012 թվականին: Ավելի քան 6 միլիոն մարդ, այդ թվում՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող 600.000 մարդ, չունի մշտական՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկ, իսկ բնակչության 30%-ը չունի բժշկական ծառայությունների պատշաճ հասանելիություն:
Իսպանիայում ավելի քան 700.000 մարդ սպասում է վիրահատության, իսկ Մադրիդում առողջության առաջնային պահպանման օղակի 5000 բժիշկ, այդ թվում մանկաբույժներ, պահանջում է բարձրացնել աշխատավարձերը:
Հիշատակված զեկույցում ասվում է, որ ներկայում արդի է բուժաշխատակիցների սերնդափոխության հարցը, և անհրաժեշտ է կարգավորել թոշակի տարիքի բժիշկների աշխատելու նպատակահարմարության խնդիրը, ինչպես նաև պետական հատվածից երիտասարդ կադրերի՝ դեպի մասնավոր հատված հոսքը կանգնեցնելու հարցը: Ըստ զեկույցի՝ տարածաշրջանի երկրների 1/3-ում բժիշկների առնվազն 40%-ը 55 տարեկան եւ ավելի բարձր են։
Որոշ երկրներում մեծ կարիք կա առաջնային առողջության պահպանման օղակի բժիշկների, հատկապես սուր է վիճակը Ֆրանսիայում, որտեղ առաջնային օղակի բժիշկների 10%-ը թոշակի տարիքն անցած մասնագետներ են, և նոր երիտասարդ կադրերը չեն լրացնում կադրային բացը: Կարևոր խնդիր է նաև քաղաքային և գյուղական համայնքների կամ քիչ բնակեցված քաղաքների միջև մասնագետների ոչ հավասարաչափ բաշխումը:
Կադրային խնդիրներ կան նաև Գերմանիայում, մասնավորապես՝ հիվանդանոցներում ավելի քան 23.000 ավագ և միջին բուժաշխատողի հաստիք թափուր է: Հատկապես ծանր է իրավիճակը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում և վիրահատարաններում, որտեղ բարձր զբաղվածությունը և գերծանրաբեռնված աշխատանքը վերջին շրջանում սովորական են դարձել:
Գրեթե նույն խնդիրներին բախվում է նաև Իսպանիան: Առողջապահության ոլորտում տասնամյակների անբավարար ներդրումներին, տարածաշրջանի երկրների միջև բժշկական անձնակազմի համար մրցակցությանը, արտերկրում ավելի լավ վարձատրության և պայմանների գայթակղությանը գումարվեց նաև Covid-19 համավարակի ընթացքում ի հայտ եկած առողջապահական ճգնաժամը: Անձնակազմի անհամաչափ բաշխումը մայրաքաղաքի և այլ քաղաքների, ինչպես նաև գյուղական համայնքների միջև, առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների սակավությունը, ցածր աշխատավարձերը, գերծանրաբեռնված աշխատանքը և բժիշկների հոգնածությունը հատկապես Covid-19 համավարակից հետո մի շարք լուրջ խնդիրներ են ստեղծում Իսպանիայի առողջապահության ոլորտի համար և սպառնում ընդհուպ մինչև համակարգի պարալիզացմանը:
Իտալիան նույնպես անմասն չի մնում նմանատիպ խնդիրներից: Իտալիայի հանրային առողջապահական ծառայությունը բախվում է անձնակազմի լուրջ պակասի հետ, որը սրվել է Covid-19 համավարակի պատճառով, ինչն էլ հանգեցրել է աշխատողների զանգվածային հեռացմանը մասնագիտությունից, վաղաժամ թոշակի անցնելուն կամ մասնավոր հատվածում աշխատանքի անցնելուն, որտեղ աշխատավարձերը համեմատաբար բարձր են: Դեկտեմբերի սկզբին Իտալիայում ցույցերի մասնակից բուժաշխատողները բողոքում էին հիմնականում ցածր աշխատավարձերից, որը տարածաշրջանի այլ երկրների բուժաշխատողների աշխատավարձերից համեմատաբար ցածր է:
«Այս բոլոր սպառնալիքները միասին պայթյունավտանգ են, և դրանք, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն առողջապահության ոլորտում բացասական հետևանքների, բազմաթիվ մահերի, որոնք հնարավոր էր կանխել և, հնարավոր է, նույնիսկ տարածաշրջանի առողջապահական համակարգի պարալիզացման», - նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն:


|
Կարդացեք նաև

Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...



Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...



Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների,հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է...



Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների...



Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները հանդիպել են...



Միջազգային առաջատար գիտնականների, հասարակական գործիչների և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել էր կլիմայի փոփոխությունը, որը 21-րդ դարում աշխարհի առջև ծառացած ամենամեծ գլոբալ...



Եթե բացենք 1961 թվականին հրատարակված Հայկական ՍՍՀ ատլասի 21-րդ էջը, կտեսնենք, որ հուլիս ամիսին Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը տատանվում էր +24°C - +26°C-ի միջակայքում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի...



Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի...



Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի...



Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին:
Առցանց կապով հանդիպմանը միացել է նաև Բոստոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը...



ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր...



Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում...



Բջջային հեռախոսի բոլոր մարդկանց կյանք ներխուժելու փաստը անհերքելի է։ Հետևաբար բժիշկներն ու հիվանդները նույնպես զերծ չեն մնում այս «հրաշալի» գործիքի՝ «հրեշավոր» հետևանքներից...



Պլաստիկը մոմի վերածելու բրիտանական սթարթափը սկսել է տարածվել Ասիայում, որտեղ հատկապես սուր է պլաստիկե թափոններից ազատվելու խնդիրը, գրում է Bloomberg-ը...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն