Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ՀՀ ԱՆ. Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկումները մտնում են ավարտական փուլ

ՀՀ ԱՆ. Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկումները մտնում են ավարտական փուլ

Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները հանդիպել են` ամփոփելու ընթացիկ քննարկումներն ու հետագա քայլերը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` բարեփոխման նպատակը բնակչության առողջության պահպանումն ու բարելավումն է և մարդկային կապիտալի զարգացումը.

«Առողջապահության ոլորտի ռեֆորմները պետք է լինեն ճիշտ հաշվարկված, հստակ մեթոդաբանությամբ, հիմնված միջազգային փորձի վրա։ Ֆինանսավորումը այս բարեփոխման գլխավոր էլեմենտներից է, բայց մենք չենք դիտարկում այն որպես միայն ֆինանսավորման ավելացում, այլև մեր կարևորագույն բարեփոխումների ինտեգրալը. դրանք են` ԱԱՊ օղակի բարեփոխումները, որակի կառավարման մեխանիզմները։ Այս բարեփոխումը լինելու է ամբողջական, համապարփակ և հիմնաքարային, բոլոր ուղղությունները պետք է բավարար ուշադրության արժանանան»։

Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդնումը անհրաժեշտություն է, քանի որ բնակչության առողջության հետ անմիջականորեն կապված են երկրի ժողովրդագրական, տնտեսական , անվտանգային և այլ խնդիրների լուծումները։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ