Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Կլիմայի փոփոխությունը` գլոբալ առողջապահական սպառնալիք

Կլիմայի փոփոխությունը` գլոբալ առողջապահական սպառնալիք

Միջազգային առաջատար գիտնականների, հասարակական գործիչների և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել էր կլիմայի փոփոխությունը, որը 21-րդ դարում աշխարհի առջև ծառացած ամենամեծ գլոբալ առողջապահական սպառնալիքն է, միևնույն ժամանակ այն առողջության սոցիալական և բնապահպանական որոշիչ գործոնները վերաիմաստավորելու ամենամեծ հնարավորությունն է:

Կլիմայական արտակարգ իրավիճակը հումանիտար և առողջապահական ճգնաժամ է։ Ծայրահեղ եղանակային իրադարձությունները, ջերմային սթրեսը, օդի որակի վատթարացումը, ջրի որակի և քանակի փոփոխությունները, սննդի անվտանգության նվազումը և շրջակա միջավայրի փոփոխությունները սպառնում են մեզ բոլորիս:

Քանի որ մոլորակը տաքանում է, կլիմայական ռիսկերը դառնում են ավելի բարդ, հաճախակի և անկանխատեսելի՝ սրելով առկա խոցելիությունն ու անհավասարությունը բնակչության շրջանում:

«Համաշխարհային առողջության վիճակը մեծապես կախված է հանածո վառելիքի կախվածությունից», ահա այսպիսի ահազանգող վերնագրով համատեղ վերլուծությամբ են վերջերս հանդես եկել ՄԱԿ անդամ երկրների մի շարք գիտնականներ, որոնք իրենց հրապարակմամբ զգուշացնում են, որ նավթից և գազից կախվածությունը վատթարացնում է կլիմայի ազդեցությունը և սրում սննդի, էներգիայի և կյանքի ծախսերի ճգնաժամերը:  

Վերջերս հրապարակված վերլուծության տվյալները վկայում են շոգից, սովից և վարակիչ հիվանդություններից մահացությունների թվի աճի մասին, քանի որ կլիմայական ճգնաժամը գնալով ուժեղանում է, մինչդեռ կառավարությունները շարունակում են ավելի շատ սուբսիդիաներ տրամադրել հանածո վառելիքների արտադրությանը, քան գլոբալ տաքացման ազդեցությունը կրող աղքատ երկրներին:

«Կլիմայական արտակարգ դրությունը բարդացնում է սննդի, էներգիայի և կյանքի ծախսերի ճգնաժամերը»,-ասված է զեկույցում: Օրինակ՝ 2021թ. ծայրահեղ շոգի պատճառով աշխատանքային գրեթե կես տրիլիոն ժամի կորուստ է եղել։ Սա մեծ մասամբ ազդել է ավելի աղքատ երկրների գյուղատնտեսության ոլորտի վրա՝ կրճատելով սննդի մատակարարումները և եկամուտները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ Կլիմայական ճգնաժամը սպանում է մեզ.

«Այն խաթարում է ոչ միայն մեր մոլորակի, այլև մարդկության առողջությունը՝ օդի թունավոր աղտոտվածության, սննդի անվտանգության նվազման, վարակիչ հիվանդությունների բռնկման բարձր ռիսկերի, ռեկորդային ծայրահեղ շոգի, երաշտի, ջրհեղեղների և այլնի միջոցով: Մարդկանց առողջությունը, ապրուստի միջոցները, տնային տնտեսությունների բյուջեները և ազգային տնտեսությունները տուժում են, քանի որ հանածո վառելիքից կախվածությունը շարունակում է դուրս գալ վերահսկողությունից»:

Վերլուծությունը մատնանշում է առողջության և կլիմայի միջև փոխկապակցման 43 ցուցանիշ՝ ներառյալ ծայրահեղ շոգը: Պարզվել է, որ առավել խոցելի բնակչության՝ մինչև մեկ տարեկան երեխաների և 65-ից բարձր մեծահասակների մոտ, շոգից մահվան դեպքերը վերջին չորս տարիների ընթացքում աճել են 68%-ով՝ 2000-2004թթ.  համեմատ:

Ջերմային տաք ալիքները ոչ միայն անհարմարավետություն են պատճառում, այլև մահացու են խոցելիության բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար: Ծայրահեղ շոգը նաև հանգեցրել է մարդկանց աշխատունակության նվազեցմանը,  որի արդյունքում 2021թ.  գրանցվել է 470 միլիարդ աշխատաժամանակի կորուստ:

Այս ազդեցություններն իրենց հերթին հանգեցնում են սովի ցուցանիշի աճի, որի ապացույցն այն է, որ 2020թ.  ծայրահեղ շոգի պատճառով 98 միլիոն մարդ չի կարողացել ստանալ իրենց անհրաժեշտ սնունդը:

Հատուկ ուշադրության է արժանի կլիմայական ճգնաժամի ազդեցությունը վարակիչ հիվանդությունների բռնկման վրա՝ որի հետևանքով, օրինակ, մալարիայի փոխանցման ժամանակահատվածները 32%-ով ավելի երկար են դարձել Ամերիկա մայրցամաքի բարձրավանդակներում և 15%-ով ավելի երկար՝ Աֆրիկայում՝ 1950-ականների համեմատ: Նույն ժամանակահատվածում դենգե տենդի փոխանցման հավանականությունն աճել է 12%-ով։

Ուսումնասիրության արդյունքներով՝  հանածո վառելիքի այրման արագ կրճատումը ոչ միայն կնվազեցնի գլոբալ տաքացումը, այլև կհանգեցնի մարդկանց առողջության բարելավմանը, օրինակ՝ կկանխի տարեկան օդի աղտոտվածության հետևանքով առաջացած մեկ միլիոնից  ավելի անժամանակ մահերը:

Վերլուծության համաձայն՝ զարգացած երկրներում ավելի շատ բույսերով հարուստ սննդակարգի անցումը երկու անգամ կնվազեցնի կարմիր մսի և կաթի արտադրությունից առաջացած արտանետումները և կկանխի տարեկան մինչև 11,5 միլիոն սննդի հետ կապված մահերը:

Այսպիսով` «Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` կառավարությունների, համաշխարհային նշանակության կազմակերպությունների, առողջապահական ոլորտի մասնագետների և հասարակ բնակչության առողջակենտրոն արձագանքը ներկայիս ճգնաժամերին կշարունակի հնարավորություն ընձեռել՝ ապահովելու ցածր ածխածնային, կայուն և առողջ ապագա:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք

Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ

Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին
ԵՊԲՀ. Եվրոպական երկրների առողջապահական համակարգերը՝ ճգնաժամի նախաշեմին

Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր
ԵՊԲՀ. Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների,հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը
ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների...

Հրատապ թեմա Աշխարհում ԼՈՒՐԵՐ: Սթրես
ՀՀ ԱՆ. Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկումները մտնում են ավարտական փուլ
ՀՀ ԱՆ. Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկումները մտնում են ավարտական փուլ

Համաշխարհային բանկի առաքելության, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները հանդիպել են...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Կլիմայի փոփոխությունը՝ հանրային առողջության էական սպառնալիք
ԵՊԲՀ. Կլիմայի փոփոխությունը՝ հանրային առողջության էական սպառնալիք

Եթե բացենք 1961 թվականին հրատարակված Հայկական ՍՍՀ ատլասի 21-րդ էջը, կտեսնենք, որ հուլիս ամիսին Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը տատանվում էր +24°C - +26°C-ի միջակայքում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը
ՀՀ ԱՆ. Ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները
ՀՀ ԱՆ. Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին:

Առցանց կապով հանդիպմանը միացել է նաև Բոստոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար
ՀՀ ԱՆ. Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար

Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում...

Հրատապ թեմա Աշխարհում
Երբ հիվանդի ճակատագիրը կախված է բժշկի հեռախոսից․․․ urolog.am
Երբ հիվանդի ճակատագիրը կախված է բժշկի հեռախոսից․․․ urolog.am

Բջջային հեռախոսի բոլոր մարդկանց կյանք ներխուժելու փաստը անհերքելի է։ Հետևաբար բժիշկներն ու հիվանդները նույնպես զերծ չեն մնում այս «հրաշալի» գործիքի՝ «հրեշավոր» հետևանքներից...

Հրատապ թեմա Աշխարհում
Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am
Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am

Պլաստիկը մոմի վերածելու բրիտանական սթարթափը սկսել է տարածվել Ասիայում, որտեղ հատկապես սուր է պլաստիկե թափոններից ազատվելու խնդիրը, գրում է Bloomberg-ը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հրատապ թեմա Աշխարհում

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ