ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Դիմակ կրելու համատեքստում տարբեր երկրների փորձը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների համաձայն` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է համալիր կանխարգելիչ միջոցառումներով, ինչպիսիք են դիմակի կրումը, ձեռքերի հաճախակի ախտահանումը կամ լվացումը օճառով, սոցիալական հեռավորության պահպանումը, ինքնամեկուսացումը և այլն:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի (Գերմանիա) տեղեկատվության համաձայն՝ ծածկելով բերանը և քիթը, անձը կարող է պաշտպանել շրջապատին` կանխելով իր խոսելու, հազալու և փռշտալու հետևանքով գոյացող վարակիչ կաթիլների տարածումը:
Շուրջ 50 երկիր սահմանել է դիմակ կրելու պարտադիր պահանջ: Նշված ոչ բոլոր երկրներն են սույն պահանջը կիրառում բաց տարածքների նկատմամբ: Զգալի արդյունք արձանագրել են այն երկրները, ուր պահանջը կիրառվել է ամենուր:
Մասնավորապես` Ավստրիայում, ապրիլի 6-ից սահմանվել է պարտադիր դիմակ կրելու պահանջ, ինչի արդյունքում դիտվել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացության 90% նվազում: Նշանակալի հաջողության են հասել մի շարք ասիական երկրներ (ի դեպ, դիմակ կրելու մշակույթն ասիական երկրներում ձևավորվել է դեռևս ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակներից՝ 2003 թվականից), այսպես՝ Հոնկոնգում համաճարակի հենց սկզբից դիմակ կրելու պարտադիր պահանջ է սահմանվել, ինչի հետևանքով այդ ժամանակահատվածում այնտեղ արձանագրվել է շուրջ 1000 դեպք: Նման քաղաքականություն է ներդրել նաև Չինաստանը, ուր արձանագրված դեպքերի թիվը չի գերազանցել 84.000-ը, ինչն այս երկրի համար շատ փոքր թիվ է:
Հետաքրքիր է Հարավային Կորեայի փորձը: Չնայած ձեռնարկվող հանրային առողջապահական միջոցառումներին, այս երկրում համաճարակի 20-40-րդ օրը հիվանդացության աճ դիտվել է, որից հետո նոր ներդրվել է դիմակի կիրառման պարտադիր պահանջ, ինչի հետևանքով դեպքերի ընդհանուր թիվն այլևս չի գերազանցել 12000-ը:
Սլովակիայի հաջողության գրավականը հենց կապում են դիմակներ կրելու պարտադիր պահանջի հետ, քանի որ այս երկիրն առաջինն էր Եվրոպայում, որ համաճարակի վաղ փուլում նման պահանջ սահմանեց և արձանագրեց զգալի հաջողություն:
Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ համաճարակի զարգացման վաղ փուլում դիմակների պարտադիր պահանջի կիրառումը, զուգակցած այլ հանրային առողջապահական միջոցառումների հետ, ապահովել է դեպքերի փոքր թիվ՝ ընդամենը շուրջ 1800:
Կան երկրներ, որոնք նոր են ներդրել դիմակ կրելու պարտադիր պահանջ, օրինակ` հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը, և դեռևս չեն արձանագրել արդյունք:
Այն երկրները, որտեղ դիմակ կրելու պարտադիր պահանջը չի կիրառվում բաց տարածքներում, դրանց արդյունավետությունը դիտարկելի չէ, օրինակ Մոլդովան:
Իսկ այն երկրներում, ուր դիմակ կրելը պարտադիր պահանջ չէ, հիվանդացության շարժընթացը միայն վերընթաց է ապրել, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում:


|
Կարդացեք նաև

Արդեն խոսել ենք բակտերիաների այն հատկությունների մասին, որոնք էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել հակաբիոտիկներից պաշտպանվելու համար` ձևավորելով հակաբիոտիկային կայունություն...



Նախկինում մենք խոսել ենք Չինաստանում և Իսրայելում պորտալարի մեզենխիմալ ցողունային բջիջների արդյունավետ օգտագործման մասին ՝ COVID-19-ով լուրջ հիվանդների մոտ: ԱՄՆ-ի սննդի և և դեղորայքի սանիտար հսկողության...





Հոնկոնգի համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...



Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են «լուռ կրողներ»...



Հիվանդացության վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր տեսակի կորոնավիրուսը սկսել է հաճախ ախտահարել երիտասարդներին: Դեռ մեկ ամիս առաջ վիրուսոլոգները համարում էին, որ երիտասարդությունն օժտված է հիվանդության...



Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ և հաղթում վերջինիս: Այդ հետազոտությունների մասին մանրամասն...



Հոնկոնգի Համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...



Պեկինի բժշկական կենտրոնում հետազոտություն է իրականացվել և որոշվել մարդու օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը: Բժիշկները պարզել են, որ COVID-19-ով հիվանդացածների գրեթե կեսի մոտ վիրուսը...



Նոր կորոնավիրուսը մակերևույթների մեծ մասի վրա մնում է մոտավորապես 72 ժամ, պարզել են գիտնականները: Մասնագետների աշխատանքը հրապարակել է The New England Journal of Medicine...



Աշխարհում կորոնավիրուսի վարակի զոհերի թվի աճի ֆոնին` հետազոտողներն ուսումնասիրեցին Ավստրալիայի ամենաառաջին պացիենտների իմունային ռեակցիան: Վերջինս ցույց տվեց, որ օրգանիզմն ունի վիրուսին...



- Դիմակ կրելուց առաջ պետք է ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվել օճառով:
- Դիմակը կրեք այնպես, որ այն ծածկի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև...



Ներկայիս միտումների պահպանման դեպքում մոտակա երկու տասնամյակում քաղցկեղի դեպքերի թիվը կարող է աճել 60%-ով։ Այս մասին ասվում է Քաղցկեղի համաշխարհային օրվան (փետրվարի 4) նվիրված Առողջապահության Համաշխարհային...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ