Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ՀՀ ԱՆ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի ՄԻԱՎIՁԻԱՀ-ի խնդիրները

ՀՀ ԱՆ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի ՄԻԱՎIՁԻԱՀ-ի խնդիրները

Հունիսի 8-ից 10-ը Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը: Հանդիպմանը մասնակցվում են ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված այս քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ գլոբալ պայքարի առաջընթացը, ներկայացնելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներով 2001թ. հատուկ նիստի ժամանակ ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրով և Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ 2006թ. և 2011թ. ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հռչակագրերով երկրների ստանձնած պարտավորությունների շրջանակներում արձանագրած ձեռքբերումներն ու հաջողություննները, վերլուծելու բացթողումներն ու մարտահրավերները:

Հանդիպմանը երկրների համար հիմնաքար կդառնա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվացումը` նախանշելով առաջիկա հինգ տարիներին ՁԻԱՀ-ի համաճարակին հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունն ու հիմնական ուղղությունները:

ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ կունենա ՀՀ առողջապահության նախարարը: Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի անդամ պետությունները կընդունեն մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանն ուղղված քաղաքական նոր հռչակագիր: Այն կհաստատի համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվություն:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ