ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՄՆ-ի գաղտնի խորհրդակցությանը պայմանավորվել են «քվազի մարդու» ստեղծման մասին. news.am
Մոտավորապես 150 գիտնական, իրավաբան եւ բիզնեսի ներկայացուցիչ է մասնակցել Հարվարդի բժշկական դպրոցում տեղի ունեցած խորհրդակցությանը մարդկային սինթետիկ գենոմի ստեղծման վերաբերյալ, որն ուղիղ ճանապարհ կբացի արհեստական մարդու ստեղծման ուղղությամբ:
The New York Times-ի վերլուծաբան Էնդրյու Պոլակի (Andrew Pollack) դիտարկմամբ, միջոցառումն ընթացել է փակ ռեժիմում, իսկ ներկաներին խնդրել են դեպքերի մասին չտարածվել մամուլում կամ սոցցանցերում:
Սինթետիկ գենոմի ստեղծումը լրջորեն տարբերվում է արդեն կիրառվող խմբագրումից. խոսքը որեւէ գենի փոփոխության մասին չէ, այլ քիմիական միացությունների օգնությամբ ԴՆԹ-ի բոլոր բաղադրիչների ստացման: Արհեստական բազային զույգերը կենսաբաններին թույլ կտան հաղթահարել օրգանիզմների հետ փորձարկումներում բնական սահմանափակումները: Հեռանկարում տեխնոլոգիան մեկնակետ կդառնա, այսպես կոչված, «քվազի մարդու» ստեղծման համար, որը ազգակցական կապեր չունի գենետիկ մակարդակում, այսինքն, կենսաբանական տեսակից դուրս է:
Երբ փակ հանդիպման մասին տեղեկությունները հայտնվել էին ԶԼՄ-ներում, Հարվարդի գենետիկայի պրոֆեսոր Ջորջ Չերչը (George Church) հայտնել էր, որ մասնակիցները քննարկել են ոչ թե մարդու սինթետիկ գենոմը, այլ ԴՆԹ-ի երկար թելերի սինթեզման ուղիները: Խորհրդակցության գաղտնի բնույթը նա բացատրել է գիտական ամսագրում աշխատանքների արդյունքների հրապարակման պլաններով:
Միաժամանակ, Պոլակը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Չերչի նախագիծն ի սկզբանե կոչվում էր «HGP2: The Human Genome Synthesis Project» - «HGP2. Մարդու սինթետիկ գենոմի նախագիծ», իսկ հրավիրատոմսերում նշված էր, որ տեխնոլոգիայի առանցքային խնդիրը «բջջային գծում մարդու լիարժեք գենոմի սինթեզումն է առաջիկա 10 տարվա ընթացքում»: Հետագայում անվանումը փոփոխվել էր «HGP-Write: Testing Large Synthetic Genomes in Cells» - «Մարդու գենոմի» նախագիծ. բջիջներում խոշոր սինթետիկ գենոմների հետազոտություն:
17.05.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







