Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը 100 տոկոսանոց արդյունավետություն է ցույց տվել. ԱՀԿ. artsakhpress.am

Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը 100 տոկոսանոց արդյունավետություն է ցույց տվել. ԱՀԿ. artsakhpress.am

Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները Գվինեայում պատվաստանյութի բարձր արդյունավետություն են ցույց տվել:

BBC-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Աշխարհը կանգնած է մահացու հիվանդության դեմ արդյունավետ պատվաստանյութի բացահայտման շեմին», - ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:

Պատվաստանյութն առանձին մարդկանց վիրուսից պաշտպանել է 100 տոկոսով, սակայն հավելյալ տվյալներ են պետք դրա արդյունավետությունը գնահատելու համար հավաքական իմունիտետի (ամբողջ բնակչության պաշտպանությունը վիրուսից) պարագայում:

Փորձարկումներին հազարավոր մարդիկ  են մասնակցել, որոնց հարազատները վարակված են եղել Էբոլայով: Վիրուսակիր մարդկանց հետ շփումից 10 օր անց նրանցից ոչ-ոք չի վարակվել:

Ավելի քան 11000 մարդ է մահացել Էբոլայից` Գվինեայում 2014-ի դեկտեմբերին հիվանդության բռնկման պահից ի վեր:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ