ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Դիաբետով տառապողների թիվը 10 տարվա ընթացքում աճել է 62 տոկոսով. med.news.am
Մեծ Բրիտանիայում դիաբետով տառապողների թիվը 10 տարվա ընթացքում աճել է 62 տոկոսով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ եթե դիաբետի «համաճարակի» նկատմամբ վերահսկողություն չսահմանվի, դիաբետն ու ճարպակալումը կդառնան շատ մեծ խնդիր առողջապահական համակարգի համար:
Բրիտանական NHS-ի տվյալներով՝ 2013-2014 թվականներին դիաբետ ունեցողների քանակն աճել է մինչեւ 3.3 միլիոն, 2004-2005 թվականներին այդ թիվը 2 միլիոնով պակաս էր: Միայն վերջին տարվա ընթացքում այդ թիվն աճել է մոտավորապես 125 հազարով: Այդքան բնակչություն, համեմատության համար, ունի անգլիական փոքր որեւէ քաղաք՝ օրինակ, Նորվիչը:
Բացի այդ՝ բացառված չէ, որ մոտավորապես 590 հազար մարդ դեռեւս չգիտի, որ դիաբետ ունի: Ստացվում է, որ յուրաքանչյուր 16-րդ բրիտանացին դիաբետ ունի, որը կարող է տեսողության կորստի, ոտքերի անդամահատման, երիկամային խնդիրների ու ինսուլտի պատճառ դառնալ: Ընդ որում՝ դիաբետիկների 90 տոկոսը տառապում է երկրորդ տիպի դիաբետով, որի հիմնական պատճառն անառողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության պակասն է: Եվ միայն 10 տոկոսն առաջին տիպի դիաբետ ունի, որը, ի տարբերություն երկրորդ տիպի դիաբետի, հնարավոր չէ կանխարգելել:
Բրիտանական առողջապահական համակարգը դիաբետի վրա տարեկան 10 միլիարդ ֆունտ է ծախսում, ընդ որում՝ այս գումարի 80 տոկոսն ուղղվում է դիաբետի այն հետեւանքների բուժմանը, որոնք հնարավոր է կանխարգելել:
Առաջին տիպի դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր ինսուլինային ներարկումներ կատարել, հետեւել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակին, ինչպես նաեւ առողջ ապրեկակերպով ապրել, քանի որ դա թույլ կտա խուսափել այս հիվանդության առաջացրած բարդություններից:
23.06.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







