Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ՀՀ ԱՆ. Քննարկվեցին Միջազգային բժշկական համագումարի կազմակերպական հարցերը

ՀՀ ԱՆ.  Քննարկվեցին Միջազգային բժշկական համագումարի կազմակերպական հարցերը

ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց հուլիսի 2-ից 4-ը մայրաքաղաքում կայանալիք Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի կազմկոմիտեի նիստ:

 

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի նախագահ Արա Բաբլոյանը և կազմկոմիտեի անդամները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեցին նախապատրաստական ընթացիկ աշխատանքները:

 

Համագումարի ծրագրի շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը:

 

Այս համագումարի ընթացքում անդրադարձ կկատարվի ընդհանուր բժշկությանը, դեղաբանությանը, բուժքույրական գործին, նյարդաբանությանը, ստոմատոլոգիային, սրտաբանությանը, գենետիկային, ինչպես նաև այլ ոլորտներին վերաբերող բազում թեմաների: Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն նաև հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Սաթելիտային սիմպոզիումներ կկազմակերպվեն հուլիսի 1-ին` միջազգային և մարզային համագործակցության կամրջելու, ինչպես նաև ոլորտային նորագույն մոտեցումները փոխանցելու նպատակով:

 

Համագումարի երրորդ օրը ամբողջությամբ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերին: Կանախատեսվում է, որ լայնամսաշտաբ այս միջոցառմանը Հայաստան կժամանի ավելի քան 250 բուժաշխատող:

 

Գործում է նաև համագումարի պաշտոնական կայքը` www.4imca.am:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ