Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Ինտերպոլը զգուշացնում է՝ DNP նիհարելու հաբերը վտանգավոր են. news.am

Ինտերպոլը զգուշացնում է՝ DNP նիհարելու հաբերը վտանգավոր են. news.am

DNP նյութը (2.4-դինիտրոֆենոլ), որը բավականին տարածված է նիհարել ցանկացող մարդկանց, ինչպես նաեւ մարզիկների ու բոդիբիլդերների շրջանում, կարող է մահացու վտանգավոր լինել: Այպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ինտերպոլը:

 

DNP-ի վտանգավորության մասին «գազարագույն զգուշացումն» ուղարկվել է Ինտերպոլի անդամ 190 երկրներին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում այս հաբերի պատճառով երիտասարդ մի կին մահացավ, իսկ Ֆրանսիայի մի քաղաքացի շատ լուրջ հիվանդացավ:

 

Ինչպես հայտնում է ibtimes.co.uk-ը, սովորաբար այն վաճառվում է դեղին փոշու կամ պարկուճների տեսքով, երբեմն հանդիպում է նաեւ քսուկի տեսքով: Այս նյութը գովազդվում է համացանցում՝ սոցիալական ցանցերում եւ առցանց խանութներում, որտեղ ակտիվորեն վաճառվում է:

 

Ինտերպոլը հիշեցնում է նաեւ, որ ի սկզբանե այս նյութն օգտագործվել է պայթուցիկ պատրաստելու համար, իսկ 20-րդ դարի 30-ական թվականներին այն սկսել են օգտագործել ավելորդ քաշից ազատվելու նպատակով: Այժմ այս նյութի արտադրանքն անօրինական է, ինչն էլ ավելի է բարդացնում հնարավոր հետեւանքները:

 

Այս նյութն իրականում կարող է օգնել ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, սակայն դրա հասցրած վնասն անհամեմատ ավելի մեծ է: Այն կարող է բարձրացնել ջերմաստիճանը 42.0-ից ավելի աստիճան, ինչպես նաեւ սիրտ-անոթային խնդիրներ առաջացնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ