ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Նոր դեղամիջոցն արդյունավե՞տ է ՄԻԱՎ-ի բուժման համար. news.am
Ռոքֆելերի համալսարանի եւ Aaron Diamond AIDS Research Center-ի հետազոտողներին հաջողվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նոր դեղամիջոց մշակել:
Մեր օրերում ՄԻԱՎ-ի վարակների բուժման համար կիրառվում է հատուկ հակառետրովիրուսային թերապիա, որը բարելավում է հիվանդի կյանքի որակը եւ նրան թույլ չի տալիս մյուսներին եւս վարակել: Սակայն խնդիրն այն է, որ այդ դեղամիջոցները պետք է անընդհատ ընդունել՝ բաց չթողնելով ոչ մի հաբ, որը շատ հիվանդների համար գրեթե անհնար է: Cabotegravir կոչվող նոր դեղամիջոցը կարող է լուծել այս խնդիրը, քանի որ կարիք չկա այն ամեն օր ընդունել. բավական է միայն երեք ամիսը մեկ ներարկում կատարել:
ՄԻԱՎ-ը բոլոր վիրուսների նման զարգանում է՝ ինքն իրեն բազմացնելով եւ, այպիսով, մեր մարմնի բջիջները վերածելով ՄԻԱՎածին փոքրիկ գործարանների:
Հակառետրովիրուսները միջամտում են ՄԻԱՎ-ի բազմապատկվելու կարողությանը: Դեղամիջոցներն օգտագործվում են ոչ միայն ՄԻԱՎ-ի վիրուսն այսպես ասած «վախի մեջ պահելու համար», այլեւ կարող են կանխարգելիչ միջոց լինել այն մարդկանց համար, ովքեր վիրուսով վարակվելու մեծ հավանականություն ունեն: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ավելի քան քսան հաստատված հակառետրովիրուսային դեղամիջոցներ գոյություն ունեն, եւ հենց որ հիվանդն անցում է հակառետրովիրուսային ռեժիմին, դա ամենալավ տարբերակն է, որից նա կարող է կառչել: Դժբախտաբար, սա շատերի համար դժվար է, բայց հետազոտողները պնդում են, որ Cabotegravir-ը կարող է լուծել այդ խնդիրը:
Նոր հետազոտության համաձայն՝ Cabotegravir-ի թիրախը ֆերմենտն է, որը ՄԻԱՎ-ի վիրուսն օգտագործում է ինքն իրեն բջջային գենոմի մեջ ինտեգրելու համար: Նոր դեղամիջոցի առավելությունն այն է, որ նա գործում է ամիսներ շարունակ։
Հետազոտության մասնակից, պրոֆեսոր Մարտին Մարկովիցի խոսքով այս պահին հավանականության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցը փորձարկման երկրորդ փուլն է անցնում: Եթե այն հաջողությամբ ավարտվի, դեղամիջոցը կփորձարկվի բարձր ռիսկայնության խմբին պատկանող մարդկանց շրջանում: Թեստերը ցույց են տվել նաեւ, որ Cabotegravir-ի ներարկումները 90 տոկոսով արդյունավետ են պաշտպանել կապիկներին ՄԻԱՎ-ի նման վիրուսի հեշտոցային փոխանցումից նույնիսկ կրկնվող բարձր չափաբաժինների դեպքում:
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու ցույց տալու համար, որ այս դեղամիջոցն օգնում է կանխել ՄԻԱՎ-ը: Մեր հույս այն է, որ այն մի օր կարող ենք առաջարկել բարձր սպառնալիքի տակ գտնվող թե´ կանանց, թե´ տղամարդկանց՝ որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման լրացուցիչ տարբերակ»,-նշել է Մարկովիցը:
21.01.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







