Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Ռալֆ Լորենը մի քանի միլիոն դոլար է նվիրաբերել քաղցկեղի դեմ պայքարի համար. tert.am

Ռալֆ Լորենը մի քանի միլիոն դոլար է նվիրաբերել քաղցկեղի դեմ պայքարի համար. tert.am

Ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենը մի քանի միլիոն դոլար է նվիրաբերել Royal Marsden Hospital-ին՝ ամբողջ Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի հարցով գլխավոր կենտրոնին։


Այդ գումարով Լոնդոնի Չելսի թաղամասում կբացեն կրծքի քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող բաժին՝ Ralph Lauren Centre for Breast Cancer Research, հայտնում է buro247.ru-ն։

 

«Անգլիան շատ կարևոր է ինձ համար, ես այստեղ շատ տարիներ եմ անցկացրել։ Այդ վայրը ես սիրում եմ, այնպես որ դա լիովին պատասխանատու քայլ է։ Եվ Royal Marsden-ը շատ կարևոր է»,- ասել է Լորենը։

 

Հայտնի դիզայները վաղուց է մասնակցում նման ակցիաներին, սակայն առաջին անգամ է դա անում ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ 1990-ին նա օգնել է կրծքի քաղցկեղի ուսումնասիրության կենտրոն գործարկել Georgetown University Medical Center-ում։

 

Անձամբ Լորենը երբեք քաղցկեղ չի ունեցել, թեև մի քանի տարի առաջ նրա մոտ ուղեղի ուռուցք է հայտնաբերվել, բարեբախտաբար՝ բարորակ։ «Իմ բախտը բերեց։ Սակայն անցնել դրա միջով շատ դժվար է։ Եվ ես գիտեմ, թե ինչպես են իրենց զգում հիվանդները»,- պատմել է դիզայները։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ