Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ և գեղեցիկ

Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է չափազանց մեծ քանակությամբ մաշկային յուղ։ Խառը տիպն ունի յուղի ավելցուկ միայն Т-գոտում՝ ճակատի, քթի և կզակի շրջանում։ Զգայուն մաշկը չափազանց ուժեղ է արձագանքում որոշ գրգռիչների։


Սակայն ոչ բոլորը գիտեն, թե իրենց մաշկը որ ֆոտոտիպին է պատկանում։ Իսկ դա անհրաժեշտ է հաշվի առնել ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ մաշկի զգայնությունը որոշելու համար, քանի որ արևը մեր մաշկի վրա կարող է չլվացվող հետքեր թողնել։


Արևի պաշտպանիչ գործոնը (Sun Protection Factor: SPF) պաշտպանության մակարդակն է, որը որոշում է, թե ինչ աստիճանով է մաշկը պաշտպանված արևային ճառագայթումից։ SPF-ի հիմնական պոստուլատն այն է, որ սովորական մաշկով մարդը արևի տակ 25 րոպե մնալով՝ կարող է այրվածք չստանալ։ SPF-ը երկարացնում է այդ ժամանակն այնքան, որքան SPF-ի աստիճանն է։ Օրինակ` SPF-10 նշանակում է, որ արևի տակ այս ֆիլտրով մնալը թույլատրված է 25 րոպեից 10 անգամ երկար, այսինքն` 250 րոպե։ Համապատասխանաբար SPF-20-ն ապահովում է արևի տակ անվտանգ 500 րոպե։


Սակայն SPF պաշտպանության ճիշտ ընտրության համար անհրաժեշտ է նախ որոշել մաշկի ֆոտոտիպը, ինչով պայմանավորված է մաշկի զգայնությունը և մելանին արտադրելու ունակությունը՝ արևայրուքի ձևավորմամբ։


Ամենահարմարը և առավել տարածվածը ամերիկացի հայտնի բժիշկ-մաշկաբան Թոմաս Ֆիցպատրիկի (Thomas B. Fitzpatrick)՝ 1975 թ. մշակած դասակարգումն է։ Նա, կախված մաշկի՝ մելանինով հագեցվածությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) նկատմամբ ռեակցիայից, բոլոր մարդկանց դասակարգում է 6 խմբի, որոնցից 4-ը հաճախ է հանդիպում Եվրոպայի բնակիչների շրջանում։ Բացի մաշկի բնական գունավորումից ֆոտոտիպը, ըստ Ֆիցպատրիկի, հաշվի է առնում աչքերի և մազերի գույնը։

 

Մարդու մաշկի դասակարգումն` ըստ Ֆիցպատրիկի


Մարդու մաշկի դասակարգումն` ըստ Ֆիցպատրիկի


I ֆոտոտիպ. կելտական, սկանդինավյան


Մաշկը շատ բաց է, երբեմն՝ կիսաթափանցիկ, կաթնային սպիտակ կամ ճենապակյա երանգով, նյարդային լարվածության ժամանակ՝ հեշտությամբ կարմրող, հաճախ՝ մեծ քանակությամբ պեպեններով։ Մաշկի այս տեսակը բնորոշ է եվրոպացիներին։

 

  • Մազերը՝ գրեթե միշտ շատ բաց կամ կարմրավուն։
  • Աչքերը ՝ երկնագույն, մոխրագույն կամ կանաչ։
  • Ռեակցիան  ՈՒՄՃ նկատմամբ՝ շատ բարձր ֆոտոզգայնություն։ Քանի որ գունանյութն առաջանում է աննշան քանակությամբ, արդեն քառորդ ժամ անց, առանց հատուկ արևապաշտպան միջոցների, արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց կամ սոլյարի այցելելուց հետո հնարավոր է առաջին աստիճանի այրվածքի նշանների առաջացում (գերարյունություն և այրոցի (թե՞ այրվածքի) առաջացում)։ Այնուհետև առաջանում է թեփոտում, հնարավոր է մնացորդային հիպերպիգմենտացիայի երկարատև պահպանում։ Համաչափ արևայրուք գրեթե հնարավոր չէ ստանալ։

Խորհուրդներ. քանի որ տվյալ ֆոտոտիպով ավելի բարձր է մաշկի քաղցկեղի և մելանոմայի զարգացման ռիսկը, նպատակահարմար է խուսափել արևի ճառագայթների ազդեցությունից։ Արևի տակ լինելու անհրաժեշտության դեպքում պարտադիր է պաշտպանության բարձր գործոնով (SPF 30- 50) լուսապաշտպանիչ միջոցների կիրառումը:


II ֆոտոտիպ. նորդական, արիական, գերմանական, արևելաեվրոպական, բաց եվրոպական, բաց մաշկով եվրոպական

 

  • Մաշկը՝ բաց, պեպեններ կարող են հանդիպել, սակայն՝ քիչ արտահայտված, քան առաջին ֆոտոտիպով մաշկի վրա։ Այս ֆոտոտիպը նույնպես բնորոշ է եվրոպացիներին։
  • Մազերը՝ բաց շագանակագույնի կամ շեկի տարբեր երանգներ։
  • Աչքերը՝ երկնագույն, մոխրագույն, կանաչ, հազվադեպ բաց շագանակագույն։
  • Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ բավականին բարձր ֆոտոզգայնություն։ Հեշտությամբ այրվածքներ են առաջանում (շուրջ 20 րոպե արևի ազդեցությունից հետո)։ Արևայրուքը ստացվում է վատ և անկայուն։


Խորհուրդներ. հազվադեպ հնարավոր է մաշկի ոսկե երանգ ստանալ կարճ արևային լոգանքների ժամանակ (առավելագույնը 10 րոպե) համեմատաբար «անվտանգ ժամերին» (մինչև 11:00 և 16:00-ից հետո)։ Նպատակահարմար է կիրառել SPF 30 ցուցանիշով լուսապաշտպան միջոցներ։

III ֆոտոտիպ. միջին եվրոպական, մուգ եվրոպական, խառը, մուգ մաշկով եվրոպական

 

  • Մաշկը՝ թեթև մուգ, ձիթապտղի երանգով կամ փղոս-կրի գույնով, գրեթե առանց պեպենների։
  • Մազերը՝ շագանակագույնի երանգներ, մուգ շիկահեր, հազվադեպ սև։
  • Աչքերը՝ մոխրագույն, շագանակագույն։
  • Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ արևայրուքը հեշտ և արագ է ստացվում՝ չափավոր արտահայտված մուգ երանգի ձևավորմամբ։ Սակայն արևի տակ առաջին անգամ շատ երկար մնալու դեպքում (կես ժամից ավելի) հնարավոր է այրվածքների առաջացում։


Խորհուրդներ. Ճառագայթման ռացիոնալ ռեժիմ, հատկապես հարավային լայնություններ անսպաելի տեղափոխվելիս:

 

Մարդու մաշկի դասակարգումն` ըստ Ֆիցպատրիկի


IV ֆոտոտիպ. միջերկրածովյան, հարավ-եվրոպական


Մաշկը՝ մուգ, ձիթապտղի երանգով, պեպեններ չկան: Ֆոտոտիպը բնորոշ է Լատինական Ամերիկայի, Ասիայի, Կովկասի և միջերկրածովյան երկրների բնակիչներին:

 

  • Մազերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
  • Աչքերը՝ շագանակագույն, մուգ շագանակագույն կամ սև:
  • ՈՒՄՃ նկատմամբ ռեակցիան՝ մաշկն օժտված է բարձր բնական պաշտպանությամբ (մոտ 40 րոպե): Արագ, արտահայտված և կայուն արևայրուք է առաջանում: Արևային այրվածքներ շատ հազվադեպ են լինում, սակայն ՈՒՄՃ բարձր չափաբաժինների երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել մաշկի լուսածերացման:


Խորհուրդներ. թեթև պաշտպանիչ միջոցների կիրառում (SPF` 8-ից 20) արևային ծերացման կանխարգելման նպատակով:


V ֆոտոտիպ. միջին արևելյան, ինդոնեզական, ասիական

 

  • Մաշկը՝ մուգ, մուգ շագանակագույն, հնարավոր է՝ դեղնավուն երանգ: Պեպեններ չկան: Ֆոտոտիպը հիմնականում հանդիպում է Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի շատ երկրների բնակիչների մոտ:
  • Մազերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
  • Աչքերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
  • Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ մաշկի բնական պաշտպանության բարձր աստիճան, արևի տակ մնալիս այրվածքներ շատ հազվադեպ են առաջանում (դա տեղի է ունենում ՈՒՄՃ-ի միայն ինտենսիվ և երկարատև ազդեցության դեպքում): Ստացված արևայրուքը գրեթե չի նկատվում բնական պիգմենտացիայի ֆոնին:


Խորհուրդներ. երկարատև ընդմիջումից հետո արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելիս կարող են անհրաժեշտ լինել նվազագույն պաշտպանական միջոցներ (կիրառվում են SPF 10 միջոցներ):


VI ֆոտոտիպ. աֆրոամերիկյան, աֆրիկյան


Մաշկը՝ մուգ շագանակագույն կամ կապույտ երանգով սև: Ֆոտոտիպը բնորոշ է աֆրիկյան մայրցամաքից գաղթածներին և Ավստրալիայի աբորիգեններին:

 

  • Մազերը՝ սև:
  • Աչքերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
  • Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ ՈՒՄՃ ազդեցությունից մաշկի բնական պաշտպանությունը համարվում է իդեալական, քանի որ թույլ է տալիս մշտապես գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ` առանց որևէ վնասի. լուսային այրվածքներ երբեք չեն լինում:
 

Խորհուրդներ. անհրաժեշտության դեպքում սնուցող և խոնավացնող միջոցների կիրառում: Արհեստական լուսապաշտպանություն չի պահանջվում: Անհրաժեշտ է հակացուցումների գնահատում պիլինգի և էպիլյացիայի տաբեր տեսակների կիրառման դեպքում (կա հիպերպիգմենտացիայի բարձր ռիսկ):


https://image-skincare.ru
http://eraesthetic.lv/ru, http://melanoma.academy

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...

Սալուտեմ 3.2021
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել

Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...

Սալուտեմ 3.2021
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...

Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3

Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:

Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...

Սալուտեմ 3.2021
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2

«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...

Սալուտեմ 2.2021
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Մարմնի խնամք
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից

Յուրաքանչյուր երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկ միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է...

Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am
Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am

Ամերիկացի կոսմետոլոգները և առողջ ապրելակերպի ոլորտի մասնագետները խոսել են կրկնակզակի առաջացման պատճառների մասին, ներկայացնում է newsyou.info-ն...

Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը
Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը

Սովորական ամենօրյա օգտագործվքղ հիգիենիկ միջոցը` դեզոդորանտը, ունի իր օգտագործման առանձնահատկությունները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ