Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ և գեղեցիկ

Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով։ BBC Future լուսաբանողը վերլուծում է գիտնականների ստացած տվյալները։


Մելանոման մարդու ամենավտանգավոր չարորակ ուռուցքներից է։ Եվ չնայած այն մաշկի քաղցկեղի ամենահազվադեպ տեսակներից է՝ վերջինիս տարածվածությունն աշխարհում աճում է։ 1990-ականների սկզբում Մեծ Բրիտանիայում բոլոր տարիքային խմբերում ավելացել է հիվանդացողների թիվը։ Մաշկի քաղցկեղի մյուս տեսակների թիվը նույնպես աճում է։ Օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին 20 տարվա ընթացքում այն ավելացել է մոտավորապես 77%-ով։ Հիմնական պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթումն է։ Ահա թե ինչու որոշ երկրներում մաշկի քաղցկեղի դեպքերի թիվն ավելանում է, մյուսներում՝ նվազում։ Վերջին դեպքում դա բացատըրվում է նաև նրանով, որ այնտեղ մարդիկ տեղյակ են, թե որքան կարևոր է արևից պաշտպանվելը։


«Մաշկի քաղցկեղով հիվանդացությունն աճում է տարեց սերնդի ներկայացուցիչների շրջանում, նրանք վճարում են կյանքի առաջին կեսի տասնամյակների համար, որ առանց պաշտպանության անցկացրել են արևի տակ,- նշում է Ադել Գրինը՝ ավստրալիական Բրիսբեն քաղաքի Բերգհոֆերի բժշկական հետազոտական ինստիտուտում (QIMR) իրականացվող տարբեր տարիքային խմբերում քաղցկեղային հիվանդությունների տարածվածության ուսումնասիրությունների ղեկավարը։


«Այն երկրները, որտեղ հիվանդացությունը նվազում է, մեծ ջանքեր են կիրառվել իրենց քաղաքացիների գիտակցությանը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվածության կարևորությունը հասցնելու համար. դրանք են՝ Նոր Զելանդիան, Դանիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան»,- շարունակում է նա։ Սակայն որոշ հետազոտողների անհանգստացնում է արևապաշտպան քսուքների հնարավոր վտանգավորության փաստը։


Եվ այսպես, ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում։


Արևապաշտպան քսուքներում կա ուլտրամանուշակագույն ֆիլտրերի երկու տեսակ։ Ամենատարածվածն օրգանական ֆիլտրերն են, որոնք կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ ճառագայթումը վերածելով անվտանգ էներգիայի։


Անօրգանական ֆիլտրերը (ինչպիսիք են անվտանգ համարվող տիտանի երկօքսիդը և ցինկի օքսիդը) անդրադարձնում և ցրում են ուլտրամանուշակագույն ճառագայթումը։


Վաղուց արդեն հաստատված է, որ որոշ օրգանական ֆիլտրերի բաղադրիչներ թափանցում են մաշկի միջով և անցնում արյան մեջ։
Եվ թեպետ դա արևապաշտպան քսուքները վտանգավոր չի դարձնում, բայց տարեցտարի մասնագետներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում աշխարհում ամենատարածված ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) ֆիլտրի՝ օքսիբենզոնի (բենզոֆենոն-3, որն օժտված է ՈՒՄՃ  կլանելու և անդրադարձնելու հատկությամբ) կիրառման հնարավոր բացասական հետևանքների վրա։


«Քիչ բան է հայտնի, թե ինչպիսին կլինեն արևապաշտպան քսուքների ամենաակտիվ բաղադրիչների պարբերաբար կիրառելու հետևանքները»,- ասվում է FDA զեկույցում։ Ամերիկյան վարչության փորձագետները փաստաթուղթ են պատրաստել, որտեղ ուշադրությունը կենտրոնացված է արևապաշտպան քսուքների չորս բաղադրիչների (ներառյալ՝ օքսիբենզոնը) վրա, որոնք թափանցում են մաշկի միջով։ Նրանք եկել են այն եզրակացության, որ այդպիսի ներթափանցումը կարող է վտանգավոր լինել ո՛չ միայն տեսականորեն։ Սակայն նրանց փորձարկմանը մասնակցել է ընդամենը 24 մարդ։


Լաբորատոր հետազոտությունները և մկների վրա կատարված փորձերը ցույց տվեցին, որ որոշ օրգանական ֆիլտրեր, այդ թվում՝ օքսիբենզոնը, ինչպես նաև պարաբենները և ֆտալատները, որոնք կարող են լինել նույնիսկ անօրգանական ֆիլտրերում, պոտենցիալ էնդոկրին դեզինտեգրատորներ են (էնդոկրին դիսրապտորները անթրոպոգեն ծագման էկզոգեն նյութեր են, որոնք օրգանիզմի ներսում միանում են հորմոնային ընկալիչներին՝ խոչընդոտելով էնդոկրին գեղձերի կողմից հորմոնների արտադրությունը)։


Արևապաշտպան քսուքՍակայն մարդկանց վրա իրականացված հետազոտությունները վերոնշյալը չեն հաստատում։


Ամհերսթում (ԱՄՆ) Մասաչուսեթսի համալսարանի բժշկական գիտությունների և հասարակական առողջապահության դպրոցի դոցենտ Լորա Վանդենբերգն ասում է, որ էնդոկրին դիսրապտորների մեծ մասն ազդում է սաղմի և պտղի վրա։ Մասնավորապես, հայտնաբերվել է, որ ֆտալատների մեծ չափաբաժինները հանգեցնում են արական սեռական օրգանների զարգացման խանգարման։ Դա հետագայում կարող է հանգեցնել արտադըր-վող սերմնահեղուկի քանակի կրճատման՝ մեծացնելով ամորձիների քաղցկեղի առաջացման ռիսկը։ Սակայն այդպիսի հետևանքներ դիտվել են ֆտալատների միայն շատ բարձր չափաբաժինների դեպքում։


«Արևապաշտպան քսուքի մասին ցանկացած խոսակցություն պետք է սկսել այն փաստի ընդունումից, որ կան մաշկի քաղցկեղի կանխարգելման մասին վկայող հուսալի ապացույցներ»


էդինբուրգի համալսարանի մաշկաբան-խորհրդատու Ռիչարդ Ուելլեր


Պոտենցիալ վտանգավոր բաղադրիչներ հանդիպում են ո՛չ միայն արևապաշտպան քսուքներում։ Ֆտալատներ հանդիպում են օճառների, շամպունների, մազերի և եղունգների համար նախատեսված լաքերի մեջ, իսկ պարաբեններ՝ մազերի խնամքի և դիմահարդարման շատ միջոցների մեջ։ Ի դեպ, Վանդենբերգը ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել է, որ օքսիբենզոնը կարող է ազդել մկների կրծքագեղձերի չափերի վրա։ Այնուհետև այն հայտնաբերվել է նույնիսկ մայրական կաթի մեջ։


«Սա նշանակում էր, որ այն կարող է լինել նաև կրծքագեղձերի հյուսվածքներում,- ասում է Վանդենբերգը,- ինչը կարող է ազդել կրծքագեղձերի զարգացման, գործունեության, ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակի վրա»։


Որքանո՞վ վտանգավոր կարող են լինել արևապաշտպան քսուքի բաղադրիչները:


Գիտնականներն այս մասին առայժմ սոսկ ենթադրություններ են անում։ «Այնուամենայնիվ, եթե անգամ մկների վրա կատարված գիտափորձերի արդյունքներից ելնելով՝ դատողություններ անենք մարդկանց մասին, պետք է զգույշ լինենք»,- ընդգծում է Յեյլի բժշկական դպրոցի մաշկաբանության և վիրաբուժության պրոֆեսոր Դեվիդ Լեֆֆելլը, որը ոչ մի կապ չունի վերոնշյալ հետազոտությունների հետ։


Քննադատները նշում են նաև, որ կրծողների վրա կատարած հետազոտություններում կիրառվել են շատ ավելի մեծ ծավալով ֆիլտրեր, քան կիրառում են մարդիկ։


Օրինակ՝ 2011 թ. հետազոտողները հաշվեցին, որ լաբորատոր առնետների օրգանիզմում կուտակված օքսիբենզոնի ծավալը ստանալու համար միջին վիճակագրական ամերիկուհին պետք է ամեն օր արևապաշտպան քսուք օգտագործի 34-277 տարի անընդհատ (կախված, թե օրական քանի անգամ է այն կիրառում)։


Սա այսպես է, սակայն որոշ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է, որ օրգանական ուլտրամանուշակագույն ֆիլտրերն, այնուամենայնիվ, կարող են ազդել մարդկանց առողջության վրա։


Այդպիսի հետազոտություններից մեկի ժամանակ (2015 թ.) գիտնականներն ուսումնասիրեցին երեխա ունենալ ցանկացող 500 զույգի և հայտնաբերեցին, որ օրգանիզմում բենզոֆենոնի բարձր խտությամբ տղամարդկանց մոտ բեղմնավորելու շանսերը 30%-ով քիչ են իրենց զուգընկերուհու դաշտանային ցիկլի ժամանակ։


Սա կարևոր եզրակացություն է, սակայն այս ուսումնասիրությունն ունի իր թերությունները, և գիտնականներն ընդունում են դա։ Օրինակ՝ մեզի միայն մեկ հետազոտության կիրառումը, և չափումների ժամանակ ֆիլտրերի խտությունների հնարավոր տարբերությունները (քանի որ դրանց խտությունը օրգանիզմում շատ արագ նվազում է)։


Անշուշտ, պետք է անհանգստանալ, թե օրգանիզմի վրա կլինիկական ինչ հետևանքներ կարող է ունենալ որոշ բենզոֆենոնների ազդեցությունը (կարևոր չէ՝ որտեղից են դրանք առաջացել), սակայն Լեֆելն ավելացնում է, որ հետազոտողները որևէ որոշակի եզրահանգման դեռևս չեն եկել։


Սննդի և դեղորայքի վերահսկման ամերիկյան վարչությունը (FDA, արևապաշտպան քսուքների բաղադրության երկու հիմնական համաշխարհային կարգավորողներից մեկը՝ Եվրոհանձնաժողովի հետ միասին) արևապաշտպան քսուքներում առկա 16 քիմիական նյութերից 14-ը հեռացրել է GRASE (generally recognized as safe and effective, «անվտանգ և արդյունավետ ճանաչված») որակավորման ցանկից։


Արևապաշտպան քսուք


Ջեսիկա Բրաուն, BBC Future
https://www.bbc.com

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...

Սալուտեմ 3.2021
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել

Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...

Սալուտեմ 3.2021
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...

Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3

Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:

Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...

Սալուտեմ 3.2021
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2

«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...

Սալուտեմ 2.2021
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Մարմնի խնամք
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից

Յուրաքանչյուր երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկ միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է...

Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am
Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am

Ամերիկացի կոսմետոլոգները և առողջ ապրելակերպի ոլորտի մասնագետները խոսել են կրկնակզակի առաջացման պատճառների մասին, ներկայացնում է newsyou.info-ն...

Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը
Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը

Սովորական ամենօրյա օգտագործվքղ հիգիենիկ միջոցը` դեզոդորանտը, ունի իր օգտագործման առանձնահատկությունները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ