Առողջ և գեղեցիկ
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3
Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին գեղեցիկ ոսկեգույն երանգ է առաջանում, որն այդքան դուր է գալիս մեծամասնությանը և նույնիսկ կարող է բարձրացնել ինքնավստահությունը։ Սակայն, լինելով ջերմության և լույսի աղբյուր, արևը կարող է ո՛չ միայն բուժիչ ազդեցություն ունենալ, այլ նաև վտանգավոր լինել մարդու առողջության համար։ Չափազանց ՈՒՄՃ մաշկի վրա վնասակար ազդեցություն ունի։ Այն կարող է սուր կամ քրոնիկ լինել, կամ դիտարկվել որպես արևայրուք՝ անմիջապես կամ դանդաղեցված։
Հայտնի է, որ արևայրուք ստանալու ունակությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ամենալուրջ վնասում ստանում է բաց և շատ բաց մաշկը։ Այդպիսի մաշկ ունեցող մարդիկ պետք է կիրառեն արևի պաշտպանիչ գործոնով (Sun protective factor: SPF) շատ բարձրարժեք կոսմետիկա։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներից (ՈՒՄՃ, անգլերեն` Ultraviolet: UV) վնասման դեպքում տեղի է ունենում մաշկի վաղաժամ ծերացում։ Բացի այդ, առաջանում են անոթային «աստղիկներ» («սարդաձև», «ցանցաձև»), պիգմենտային բծեր (լենտիգո)։
Արագ արևայրուքը մաշկի վրա դըր-սևորվում է երկու ժամվա ընթացքում և առաջանում է բարձր էներգետիկ ներուժով ՈՒՄՃ ազդեցությամբ` UVB (280-320 նմ)։ Առաջացման մեխանիզմը հիմնված է մելանինի ֆոտոօքսիդացման և մելանոցիտներից էպիդերմալ բջիջներ մելանինի տեղաբաշխման վրա։ Երկար ժամանակ UVB ճառագայթները համարվել են մարդու մոտ ֆոտոդերմատոզների և մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ (ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը, ռոզացեան, մելանոման և այլն)։
Դանդաղ արևայրուքն առաջանում է ցածր էներգետիկ ներուժով ՈՒՄՃ ազդեցությամբ` UVA (320-400 նմ)։ Մաշկի մեջ խորը ներթափանցելով՝ UVA-ճառագայթները քայքայում են կոլագենը և նվազեցնում մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը՝ հանգեցնելով վաղաժամ ծերացման, կնճիռների և ծալքերի առաջացման։
Իսկ որոշ ժամանակ հետո՝ 1-2 տարի անց, մաշկին հայտնվում են թեփոտվող պիգմենտային բծեր՝ կերատոզ։ UVA ճառագայթները նպաստում են ազատ ռադիկալների առաջացմանը, որոնք հանգեցնում են ԴՆԹ-ի քայքայման և բջջային մուտացիայի առաջացման, որն օնկոգենեզում գործարկող մեխանիզմ է։
Այդ պատճառով արևայրուքը օրգանիզմի առողջության վկայությունը չէ, այլ՝ վերջինիս վրա կոշտ պայմանների ազդեցության հետևանք և մաշկի՝ արևի վնասող ազդեցությունից պաշտպանվելու փորձ։
ՈՒՄՃ-ից կարելի է պաշտպանվել մի շարք միջոցառումների օգնությամբ, որոնք հայտնի են որպես լուսապաշտպանություն։ Օրինակ` պետք է կրճատել արևի տակ գտնվելու ժամանակը, արևի տակ գտնվել միայն առավոտյան և երեկոյան ժամերին, կրել պաշտպանական հագուստ, գլխարկ, ակնոց, կիրառել արևապաշտպան այլ միջոցներ։ Ցանկացած լուսապաշտպան միջոց գնահատվում է ճառագայթի որոշ տեսակներից պաշտպանության ակտիվությամբ։ UVB ճառագայթներից պաշտպանության աստիճանը որոշվում է SPF արևապաշտպան գործոնով։ Ընտրեք 30-50 SPF լուսապաշտպանություն, 50 SPF-ից բարձր միջոցներ չկան։ Ցանկացած լուսապաշտպան միջոցով անհրաժեշտ է մաշկը պատել յուրաքանչյուր 2 ժամը մեկ։

https://zato-govorim.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
15.09.2021 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
