Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Ինչպե՞ս այրել ավելորդ ճարպերը սառույցի օգնությամբ. realnews.am

Ինչպե՞ս այրել ավելորդ ճարպերը սառույցի օգնությամբ. realnews.am

Մենք սովորել ենք օգտագործել սառույցը որպես հակաբորբոքային, այտուցվածության դեմ միջոց: Իսկ ահա Կենտուկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սառույցն արդյունավետորեն վերացնում է ցելյուլիտը: Նրանք պնդում են, որ մաշկի տակ ավելորդ ճարպից ազատվելու համար բավական է օրական 30 րոպե սառույցի թրջոցներ դնել խնդրահարույց հատվածին կամ մերսումներ կատարել սառցե խորանարդիկներով:

Խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմում գտնվում են երկու տեսակի ճարպային կուտակումներ. սպիտակ ճարպ և շագանակագույն: Սպիտակ ճարպը նստատեղի, ազդրերի, որովայնի, կոնքոսկրերի վրայի եղած ճարպն է, որոնց դեմ մենք ինքնամոռաց և երբեմն էլ անարդյունք պայքարում ենք: Իսկ շագանակագույն ճարպը պատասխանատու է օրգանիզմի ջերմակարգավորման համար և այն այրվում է՝ օրգանիզմը ցուրտ եղանակին տաքացնելու համար:

Blog.1in.am-ը ներկայացնում է ճարպային կուտակումների դեմ պայքարի նոր միջոց, որը հիմնված է սպիտակ ճարպերը դարչնագույնի վերածելու վրա: Երբ սպիտակ ճարպը սառչում է, այն վերածվում է դարչնագույնի, որն էլ իր հերթին այրվում է՝ մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու համար:


Սառույց՝ մաշկի համարՍառույց՝ մաշկի համար

Հակացելյուլիտային թրջոց դնելու համար լցրեք սառցե խորանարդիկները կտորից պարկի մեջ: Խնդրահարույց հատվածը ծածկեք սրբիչով, իսկ վրայից դրեք սառույցով լի պարկը՝ 30 րոպե: Անմիջապես դադարեք այս գործողությունը, եթե այրոց զգաք, կամ ցանկացած այլ բացասական զգացողություն՝ ցրտահարումը կանխելու համար:

 

Հակացելյուլիտային մերսում կատարելու համար սառցե խորանարդիկները փաթաթեք անձեռոցիկի մեջ և դրանով մերսեք մարմինը շրջանաձև շարժումներով՝ յուրաքանչյուր խնդրահարույց հատվածին հատկացնելով երկու րոպեից ոչ ավելի: Այս գործընթացից հետո մաշկը լավ տրորեք, շփեք փափուկ սրբիչով. ջերմաստիճանի մեծ տարբերությունը լրացուցիչ կազդի ճարպերի այրման գործընթացի վրա: Քսեք մարմնին խոնավեցնող լոսյոն:

Մերսման համար կարող եք սառցե խորանարդիկներ պատրաստել դեղաբույսերի թուրմով (երիցուկ, վաղենակ, կատալեզու) կամ հանքային ջրով:

Այս միջոցառումները կատարել շաբաթը 3-4 անգամ: Նիհարելու գործընթացը կարագացնեն ճարպերն այրող ֆիզիկական վարժությունները:

 

Հակացելյուլիտային մերսում

 

Սկզբնաղբյուր. realnews.am
Լուսանկարը. steptohealth.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ