Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին. 7 հուշում. 1in.am

Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին. 7 հուշում. 1in.am

Ի՞նչ կարող են պատմել եղունգներն օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն այն հուշումներին, որոնք հայտնվում են ձեռքերի վրա. չէ՞ որ ժամանակին արձագանքելու դեպքում, կարելի է կանխել լուրջ հիվանդությունների առաջացումը կամ զարգացումը:

1. Դեղնություն

ԴեղնությունԵղունգների դեղնությունը վկայում է վիտամինի պակասի կամ օրգանիզմում սնկային վարակի առկայության մասին: Այն ի հայտ է գալիս սնկային վարակի, կալցիումի, A, E և D վիտամինների պակասի հետևանքով: Խնդրի լուծման համար հարկավոր է դիմել մաշկաբանի կամ սնկաբանի, ինչպես նաև սննդակարգ մտցնել կալցիումով ու վիտամիններով հարուստ սնունդ` կաթնամթերք (հատկապես` կաթնաշոռ և պանիր), ձու, ձուկ, ծովային մթերք, բանջարեղեն և մրգեր:

2. Սև բծեր

Սև բծերԵղունգների վրայի սև բծերը կարող են վկայել չարորակ ուռուցքի առկայության մասին: Նման բծերի ի հայտ գալուց անմիջապես հետո անհապաղ դիմեք ուռուցքաբանի:

3. Ճաքեր և ակոսներ

Ճաքեր և ակոսներՃաքերն ու ակոսները կարող են նախազգուշացնել տարաբնույթ հիվանդությունների առկայության մասին: Եղունգների ճաքերն ու ակոսները կարող են առաջանալ հորմոնալ անհավասարակշռության, շաքարային դիաբետի, ստամոքսաաղիքային տրակտի, լյարդի հիվանդության կամ օրգանիզմի ջրազրկման հետևանքով:

4. Փխրունություն

Փխրունություն

 Եթե եղունգները հաճախ են կոտրվում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վահանաձև գեղձի աշխատանքի վրա և դիմել բժշկի: Փխրուն եղունգները նախազգուշացնում են վահանաձև գեղձի աշխատանքում առկա խանգարումների մասին: Այդ խնդրի առաջացման դեպքում հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի:

5. Երկնագույն կամ մանուշակագույն երանգ

Երկնագույն կամ մանուշակագույն երանգ

Երկնագույն կամ մանուշակագույն երանգի եղունգները խոսում են թթվածնի պակասի և անոթների հետ կապված խնդիրների մասին: Այդպիսի եղունգներն առաջանում են սրտանոթային համակարգի հիվանդությունների արդյունքում:

6. Սպիտակ բծեր

Սպիտակ բծեր

Հորիզոնական սպիտակ բծերը հուշում են լյարդի և երիկամների աշխատանքի խնդիրների մասին: Լայնակի սպիտակ բծերն առաջանում են այն ժամանակ, երբ երիկամների կամ լյարդի գործունեության խնդիրներ կան:

7. Ծայրերի կորացում

Ծայրերի կորացում

Երբ եղունգների անկյունները ներս են կորանում, դա վկայում է օրգանիզմում երկաթի անբավարարության մասին: Այդ պարագայում պետք է հոգ տանել հավասարակշռված սննդի մասին և սննդակարգ ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են միսը, լյարդը, ձուկը, թռչնամիսը, պատիճավոր և ամբողջական հացահատիկային սննդամթերքը:

Նրանք, ովքեր խնդիրներ ունեն եղունգների հետ, ասել է թե` նաև որոշակի օրգանների և օրգանիզմի համակարգի, պետք է հոգ տանեն սեփական առողջության մասին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. femiana.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ