Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Հիդրոմերսում և շարկոյի ցնցուղ. լավագույն մեթոդ՝ սթրեսից ազատվելու և նիհարելու համար. tert.am

Հիդրոմերսում և շարկոյի ցնցուղ. լավագույն մեթոդ՝ սթրեսից ազատվելու և նիհարելու համար. tert.am

Հիդրոմերսումը ջրային շթի միջոցով կատարվող մերսումն է: Ջրի օպտիմալ ջերմաստիճանն ապահովում է մկանների մաքսիմալ թուլացումը:


Հիդրոմերսման  ազդեցությունը

Հիդրոմերսումը բարենպաստ ազդեցություն ունի անձի հոգեհուզական վիճակի վրա, անցկացնում է լարվածությունն ու հոգնածությունը, արդյունավետորեն ազատում է դեպրեսիոն և սթրեսային վիճակից: Խորը ռելաքսացիայի արդյունքում գլխուղեղն ուժեղացնում է էնդոֆրինների (ուրախության և հաճույքի հորմոնների) սինթեզը: Դրանք էլ խաղաղության և հանգստության երանելի զգացում են առաջացնում, վերականգնում են ուժերը և կարգավորում քունը:

Հիդրոմերսումը բարելավում է արյան և ավշային շրջանառությունը, նյութափոխականությունը, արագացնում է բորբոքային օջախների ներծծումը: Հիդրոմերսումը, ինչպես մյուս բուժական միջամտությունները, պետք է ընդունել կուրսերով՝ համապատասխան դրական արդյունք ստանալու համար:

‹‹Շարկո›› ցնցուղն իր անվանումը ստացել է ֆրանսիացի նյարդաբան և հոգեբույժ Ժան Մարտեն Շարկոյի պատվին, ով հնարել է այդ ցնցուղը: Այն ընդունվեց որպես բուժական միջամտություն, որը վերականգնում է արյան շրջանառությունը, բարելավում է իմունիտետը, այդ պատճառով էլ այդ ցնցուղը հնարավոր էր ընդունել միայն բուժիչ-կանխարգելիչ հաստատություններում և միայն բժիշկ-թերապևտի նշանակումներով:

Շարկոն տալիս է գերազանց բուժական ազդեցություն` մեծանում է արյան մատակարարումը բոլոր օրգաններին, բարելավում է անոթների աշխատանքը: Ցնցուղն ունի նաև ընդհանուր ամրացնող և տոնուսը բարձրացնող ներգործություն, նպաստում է օրգանիզմից շլակների հեռացմանը:

Խիտ շիթով 4 մթնոլորտային ճնշման տակ ներգործում են վերջույթների, թիկունքի, կրծքավանդակի կողմնային մակերեսին` այդպիսով մերսելով ազդրերի, նստատեղի, մեջքի, որովայնի տարբեր խնդրահարույց գոտիները: Այս միջամտության ընթացքում մաշկը կարմրում է, ինչն առաջանում է ճնշումից և ջրի տաքությունից: Մեկ ընթացակարգի տևողությունը կազմում է 1-5 րոպե:

Շարկո ցնցուղն, իսկապես, ունի բազում արժանիքներ: Խորհուրդ է տրվում Շարկո ցնցուղն ընդունել ճարպակալման և, պարզապես, ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու կամ կազմվածքը շտկելու համար: Շարկոն նաև օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ, քանի որ բարձրացնում է նյութափոխանակության գործընթացը և քայքայում է ճարպերը:


Հիդրոմերսում և շարկոյի ցնցուղ. լավագույն մեթոդ՝ սթրեսից ազատվելու և նիհարելու համար
Հաճախ այս ցնցուղը բժիշկները խորհուրդ են տալիս նյարդային համակարգի ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև որպես «հակադեպրեսանտ», քանի որ բարձրացնում է տոնուսը և տրամադրությունը: Շարկո ցնցուղը նաև օգնում է վերացնել ողնաշարի մկանների լարվածությունը:

Cross Առողջության կենտրոնը հայտարարում է 50% զեղչ հիդրոմերսման և շարկոյի կուրսի համար: 10 պրոցեդուրան (10 հիդրոմերսում, 10 շարկոյի ցնցուղ) - 50.000 դր 100.000 դրամի փոխարեն: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 34 91 10 և 094 77 70 77։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ