Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Ինչպես պետք է բաց մաշկով մարդիկ ճիշտ արևայրուք ընդունեն. 1in.am

Ինչպես պետք է բաց մաշկով մարդիկ ճիշտ արևայրուք ընդունեն. 1in.am

Քանի որ արևայրուքը միշտ նորաձև է, այն կարելի է ձեռք բերել նաև կոսմետիկ միջոցներով: Ճիշտ է, այն երկար չի տևում, սակայն արդյունքը միշտ էլ ցանկալի է: Իրականում համաչափ արևայրուք ընդունելը դժվար է. դա համբերություն և հետևողականություն է պահանջում: Կարևոր է հիշել, որ արևը մաշկին մեծ վնաս է հասցնում, դրա համար էլ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք չէ երկար մնալ արևի տակ:

Խորհուրդներ բաց մաշկով մարդկանց


1. Լողափում արևայրուք ընդունելուց առաջ, որպեսզի այրվածքներ չստանաք, մոտ մեկ շաբաթ օրումեջ պետք է հաճախել սոլյարիի՝ 15 րոպեով: Այդ դեպքում ձեր մաշկը խոցելի չի լինի, և դուք համաչափ արևայրուք կընդունեք:

2.Պետք է հիշել, որ արևի ամենաբարձր ակտիվությունը, որը վնասակար է առողջությանը, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն է: Այդ ժամերին չպետք է լինել լողափում: Լողափում հայտնվելու առաջին օրը սահմանափակվե՛ք 15 րոպեով, այնուհետև, աստիճանաբար, ավելացրե՛ք ժամանակը մինչև 2 ժամ:

3. Ավելի համաչափ արևայրուքի համար պետք է 10 րոպեն մեկ փոխել դիրքը. լավ կլինի ոչ թե անընդհատ պառկել լողափին, նաև զբաղվել այլ բաներով, օրինակ՝ վոլեյբոլ խաղալ:

4. Լողափ գնալուց առաջ արևապաշտպան քսո՛ւկ օգտագործեք: Ուշադրություն դարձրե՛ք, որ քսուկը չպարունակի գլիցերին կամ վազելին. դրանք այրվածքներ են առաջացնում: Չի կարելի օգտագործել կոկոսի յուղ:

5. Արևահարությունից խուսափելու համար անպայման գլխարկ կրե՛ք կամ սրբիչով ծածկե՛ք գլուխը: Հորիզոնական դիրքում գլուխը պետք է փոքր-ինչ բարձր լինի, որպեսզի արյան շրջանառությունը ճիշտ կատարվի:

6. Չի կարելի ջրում կամ ջրի մոտ երկար մնալ, որովհետև ջուրն անդրադարձնում է արևի ճառագայթները և մեծացնում նրա վնասակար ազդեցությունը: Լողալուց անմիջապես հետո արևապաշտպան քսո՛ւկ օգտագործեք:

7. Լողափում գտնվելուց և լողալուց հետո անմիջապես ցնցուղ ընդունե՛ք և օգտագործե՛ք արևայրուքից հետո գործածվող միջոցներ: Ծովի ջուրը չորացնում է մաշկը: Շատ օգտակար է ձիթապտղի յուղը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. systemseti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ