Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Մանգոյի օգտակար հատկությունները մաշկի, մազերի և առողջության համար. tert.am

Մանգոյի օգտակար հատկությունները մաշկի, մազերի և առողջության համար. tert.am

Մանգոն պատկանում է կորիզավորների ընտանիքին, որոնց մրգերում հյութալի մասը շրջապատում է կորիզով միջուկը: Կան մանգոյի տարբեր տեսակներ` ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից` նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը  հիմնական ոսկեգույն-դեղին է:

Մանգոն քաղցրահամ է և պարունակում է 20 տեսակի վիտամիններ ու հանքանյութեր:

 

Ինչպես ներկայացնում է Organic Health-ը` այս արևադարձային պտուղը ո՛չ միայն համեղ է, այլև` հարուստ օգտակար հատկանիշներով:

Օգտակարությունը` մաշկի համար

1. Մանգոն հարուստ է վիտամին A-ով, որը փայլուն տեսք է հաղորդում դեմքի մաշկին:

2. Մանգոյից ստացված 2 թեյի գդալ խյուսը՝ 1 թեյի գդալ կաթի և մեղրի հետ խառնելով, կարելի է ստանալ բնական միջոց՝ սև կետերը վերացնելու համար:

3. Մանգոյում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները` սպանելով ավելորդ ազատ ռադիկալները:

4. Կտրատած մանգոյով կարելի է մերսել դեմքի մաշկը՝ այն սպիտակեցնելու համար:

5. Չորացնել մանգոյի կեղն արև տակ, աղալով փոշի ստանալ դրանից և, 2 թեյի գդալ փոշուն 2 թեյի գդալ յոգուրտ խառնելով, կարելի է ստանալ դեմքը սև կետերից մաքրելու արդյունավետ դիմակ:

6. Մանգոյի խյուսը  2 թեյի գդալ ցորենի ալյուրի հետ խառնելով` կարելի է ստանալ դեմքի ծակոտիները վերացնելու դիմակ:

7. Զգայուն մաշկի համար դիմակ կարելի է պատրաստել մանգոյի, վարսակի  ալյուրի և մեղրի խառնուրդով:

Մազերի համար

8. Խառնել մանգոյի խյուսը 2 թեյի գդալ յոգուրտի և 4 ձվի դեղնուցի հետ և հիանալի բալզամ ստանալ մազերի համար:

9. Մանգոյում առկա վիտամին A-ն հիանալի միջոց է թեփի դեմ պայքարելու համար: Պարզապես պետք է մանգոյի խյուս քսել գլխամաշկին, պահել մի քանի րոպե: Այն նաև փայլ կհաղորդի մազերին:

10.   Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կարելի է դանդաղեցնել մազերի սպիտակելու գործընթացը:

Առողջության համար

11.  Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը:

12.   Վիտամին A-ն օգնում է տեսողության բարելավմանը:

13.  Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:

14.   Մանգոն նաև հիմնային ազդեցություն է գործում` ապահովելով օրգանիզմի համար անհրաժեշտ ջրածնի մակարդակը:

15.   Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդմանը:

16.   Մանգոն օռգանիզմն ապահովում է ֆոլաթթվով, որը նպաստում է պտղաբերությանը:

 

17.   K վիտամինով հարուստ մանգոն կամրապնդի նաև ոսկրերի ամրությունն ու առողջությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.bbc.co.uk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ