Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Կիտրոնը որպես գեղեցկացնող միջոց կիրառելու 6 եղանակ. tert.am

Կիտրոնը որպես գեղեցկացնող միջոց կիրառելու 6 եղանակ. tert.am

Կիտրոնը հաճախ է օգտագործվում  խոհանոցում և յուրհատուկ համ է հաղորդում ուտեստներին և հայտնի է առողջության, ինչպես նաև՝ գեղեցկության համար՝ իր օգտակար հատկանիշներով: Այն հայտնի է որպես ախտահանիչ  և սպիտակեցնող միջոց մաշկի և մազերի համար: Այս մասին գրում է makeyourlifehealthier.com-ը` ներկայացնելով կիտրոնի  6 կիրառություն  գեղեցկության համար:

 

1. Կիտրոնը խոնավեցնում է շրթունքները:  Քնելուց առաջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ քսեք շուրթերին: Դա ապահովում է խոնավությունը:

 

2. Օգտագործեք կիտրոնը թևատակերի մաշկի համար:  Այն մաքրում է մաշկի վրա գոյացող սև բծերը և միևնույն ժամանակ՝ բնական դեզոդորանտ է:

 

3.  Մաքրեք սև կետերը կիտրոնով: Կիտրոնը խորապես մաքրում է մաշկը և նպաստում տոքսինների արտազատմանը: Կիտրոնի կտորը քսեք մաշկի վրա և թողեք 10 րոպե, որից հետո կարող եք լվացվել:

 

4. Կիտրոնը խնամում  է մաշկը: Կարող եք ճզմել կիտրոնը և մի քանի կաթիլ հյութ ցողել դեմքի մաշկին քնելուց առաջ: Այն բարելավում է մաշկի տեսքն ու պայքարում ավելորդ յուղայնության դեմ:

 

5. Կիտրոնը` որպես եղունգների սպիտակեցուցիչ և ամրապնդիչ: Կիտրոնը հիանալի է եղունգների խնամքի համար, այն նպաստում է եղունգների ամրապնդմանը: Այն  կարելի է քսել եղունգներին՝ 2 թեյի գդալ  ձիթապտղի  յուղի հետ խառնած վիճակում:

 

6. Բացացրեք մազերի գույնը կիտրոնի օգնությամբ: Սա կիտրոնի առավել շատ օգտագործվող կիրառություններից է գեղեցկության ոլորտում: Եթե ցանկանում եք բացացնել մազերի գույնը և դրանց փայլ հաղորդել, կիտրոնի հյութ քսեք մազերին և պահեք արևի տակ: Լավ արդյունք ստանալու համար գործողությունը կրկնել 7 օրը մեկ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. morgunof.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ