Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Կազմվել է 2014 թ. գեղեցկության վերաբերյալ ամենատարածված հարցումների ցանկը. news.am

Կազմվել է 2014 թ. գեղեցկության վերաբերյալ ամենատարածված հարցումների ցանկը. news.am

2014 թ. գեղեցկության վերաբերյալ ի՞նչ հարցեր են ուղղվել Google որոնողական համակարգով։ Փորձագետները կազմել են ամենատարածված 6 հարցումների ցանկը։

 

Առաջին հարցումը վերաբերում է բշտիկներից ազատվելուն։ Հայտնի է, որ բշտիկներն առաջանում են ցանկացած տարիքում։ Ոչ ծանր երեւույթը ներառում է մաքրող միջոցների եւ նր օգտագործում, որոնք ժամանակավորապես մաշկն ազատում են մանրէներից։ Բայց երբեմն էլ անհրաժեշտություն է առաջանում հակաբիոտիկներ ընդունել եւ այցելել բժշկին։ Օգնում է նաեւ սննդակարգի փոփոխությունը։

 

Երկրորդ հարցն առնչվում է ձգվածքներից ազատվելուն։ Ամերիկյան քոլեջի մանկաբարձ-գինեկոլոգների կարծիքով իրականում չի կարելի ազատվել ձգվածքներից։ Ո´չ նրբաքսուկները, ո´չ յուղերը չեն կարող այս հարցում օգնել։ Լազերները կարող են մի քիչ նվազեցնել ձգվածքների տեսանելի նշանները։

 

Երրորդ հարցն այն մասին է, թե ինչքան հաճախ պետք է լվանալ մազերը։ Վիճակագրության համաձայն՝ մեծամասնությունը մազերը լվանում է ավելի հաճախ, քան հարկավոր է։ Դա հանգեցնում է բնական ճարպերի լվացմանը։ Համացանցի աստղ դարձած Լյուսի Էյտկեն Ռիդը փորձ է կատարել։ Նա երկու տարի չի լվացել մազերը։ Վերջինիս խոսքով, մազերն ավելի առողջ, խիտ եւ հաստ են դարձել։

 

Չորրորդ տեղում է աչքերի տակ պարկերից ազատվելու մասին հարցումը։ Աչքերի ներքեւի հատվածում գոյացած պարկերն ու կապույտ երանգավորումը թաքցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս դիմել կոֆեինի օգնությանը, որը նվազեցնում է հեղուկի ավելցուկը։ Թեյը նույնպես կոֆեին է պարունակում, ուստի թեյի փոքրիկ պարկերի հին միջոցն իսկապես աշխատում է։

 

Հնարավո՞ր է նվազեցնել կորյակների առաջացումը։ Սա էլ 5-րդ հարցն է։ Իրականում դա հնարավոր չէ։  Չէ՞ որ սա գենետիկայի հարց է։ Միակ բանը, որ հնարավոր է անել, մաշկը մաքուր պահելն է՝ կանխելու համար ծակոտիների խցանումները։ Կտրականապես արգելվում է սեղմել սեւ կետերը, քանի որ հակառակ արդյունքը կստացվի։

 

Վերջին հարցն ուղղել են այն մարդիկ, ովքեր ցանկացել են իմանալ, թե ինչպես ճիշտ ձեւ հաղորդեն հոնքերին։ Փորձագետներն ընդգծում են, որ հոնքերին ձեւ հաղորդելիս պետք է զգույշ լինել, քանի որ դրանք կարող են այլեւս չաճել։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sila-priroda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ