Առողջ և գեղեցիկ
Լավագույն եւ վատագույն տոնական ուտելիքները՝ մաշկի համար. news.am
Տոնական օրերն առջեւում են: Շուտով շուրջբոլորն այնքան գայթակղիչ ուտեստներ են լինելու՝ տարատեսակ խմորեղեններ, կարկանդակներ, քաղցրավենիքներ եւ մեղրաբլիթներ, ինչը հեշտությամբ կարող է առողջ սննդակարգից շեղել: Սակայն քաշի ավելացումը եւ անառողջ սնուցումը՝ տոնական օրերի հետ կապված, միակ խնդիրը չեն, քանի որ այն, ինչով սնվում ենք, կարող է նաեւ մաշկի տեսքի վրա անդրադառնալ:
Բազմաթիվ տոնական ուտեստներ՝ շաքարի եւ ճարպերի տեսքով բաղադրիչների հաշվին, կարող են մաշկի որակական հատկանիշների կորստի հանգեցնել՝ պատճառ դառնալով, որ վերջինս սովորականից շատ ճարպ արտադրի:
Մինչդեռ առողջության համար ամենաօգտակար սննդատեսակները ո՛չ միայն քաշի, այլեւ մաշկի որակի կարգավորմանն ու բարելավմանն են նպաստում՝ անհրաժեշտ փայլ ապահովելով:
Վատագույն սննդատեսակները
Ստորեւ մի քանի ուտեստներ ենք ներկայացնում, որոնք մերժել կամ փոքր չափաբաժնով ընդունել է պետք՝ մաշկի գեղեցիկ տեսքը պահպանելու համար.
Գոգլի-մոգլի. այս ավանդական ուտեստն իրենից ճարպերի ու շաքարի իսկական հանք է ներկայացնում: Դրա մեկ բաժակի մեջ 10 գրամ ճարպ՝ օրական պահանջվող պաշարի վեցերորդ մասը կարող եք գտնել, եթե օրական 2000 միավոր կալորիականությամբ սնունդ եք ընդունում: Նույն բաժակի մեջ կարող եք նաեւ 20 գրամ ածխաջրատներ՝ հինգ թեյի գդալ շաքար գտնել: Այդուհանդերձ, եթե չեք կարող արդեն սիրելի դարձած խիտ ու քաղցր ըմպելիքից հրաժարվել, գոնե փոքր քանակությամբ խմեք:
Սերուցքային սոուս. այս՝ երեկույթների անբաժանելի մասը դարձած սննդատեսակը ճարպերով հարուստ բաղադրիչներ է պարունակում, ինչպիսիք են մայոնեզը (մեկ ճաշի գդալի մեջ՝ 10 գրամ ճարպ) եւ սերուցքային պանիրը ((մեկ ճաշի գդալի մեջ՝ 10 գրամ ճարպ):
Կարկանդակ. Ամանորի աղանդերի սեղանին հաճախ տարբեր տեսակի կարկանդակներ կարող են հայտնվել: Խնձորի կարկանդակի մեկ բաժինը սովորաբար 22 գրամ շաքար է պարունակում, ինչն ավելի քան թեյի չորս գդալ է կազմում: Այդուհանդերձ, եթե չեք կարող հրաժարվել, գոնե, առանց կեղեւի, դդմով պատրաստվածն ընտրեք՝ այն մաշկի առողջության համար օգտակար A վիտամին եւ բջջանյութեր է պարունակում:
Լավագույն սննդատեսակները
Ստորեւ բերված սննդատեսակներն էլ կարող են մաշկի բնական փայլի պահպանմանը նպաստել.
• Բազմագույն բանջարեղենային նախուտեստներ ընտրեք՝ ամենակարեւոր վիտամինների եւ միներալների ողջ տեսականով սնուցումն ապահովելու համար: Գազարն, օրինակ, β-կարիոտինով, ինչպես նաեւ A եւ C վիտամիններով է հարուստ:
• Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ուտեստներ, մասնավորապես՝ ձուկ ընտրեք: Այն կարող է մաշկի կարմրության նվազեցմանը եւ կոլագենի մակարդակի պահպանմանը նպաստել: Օմեգա-3 ճարպաթթվով առավել հարուստ ձկնատեսակներն են սաղմոնը, թյունոսը եւ լճի իշխանը:
• Ընդեղենով, մասնավորապես՝ E վիտամինով հարուստ արեւածաղկի սերմով ու մաշկին առաձգականություն հաղորդող, նաեւ մաշկային ինֆեկցիաների դեմ պայքարի ունակ սելենիում պարունակող բրազիլիական ընկույզով սնվեք: Ընդեղենը նաեւ օմեգա-3 ճարպաթթուների բաղադրությամբ է աչքի ընկնում:
• Ցինկի բաղադրությամբ սննդատեսակներ ընտրեք՝ օրգանիզմում առկա բորբոքումների ծավալը նվազեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, կակաոյի, շոկոլադի, սպանախի, քեշյուի, ավոկադոյի, մոշի, ազնվամորու եւ հնդկահավի մսի մասին է: Բացի այդ, շոկոլադը նաեւ ֆլավոնոլներ՝ ազատ ռադիկալների եւ արեւից ստացված վնասվածքի դեմ պայքարի ունակ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են մաշկի երիտասարդ տեսքն ապահովել: Չնայած այս դեպքում նույնպես չարաշահել չի կարելի:
16.12.2014 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
