Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Դիմահարդարումն ու մուգ ակնոցները կանխում են աչքի հիվանդությունները

Դիմահարդարումն ու մուգ ակնոցները կանխում են աչքի հիվանդությունները

Աչքերն ամենից հազվադեպ բորբոքվում են այն մարդկանց մոտ, ովքեր ներկում են աչքերը: Պատճառն այն է, որ դիմահարդարումը պահանջում է նաեւ դրա հեռացում եւ աչքերի ու թարթիչների մշտական մաքրում: Նման եզրակացության են եկել Լոնդոնի ակնաբույժների քոլեջի մասնագետները, ընդգծում է The Daily Mail-ը:

Եվս մեկ նկատառում՝ կապուտաչյա մարդիկ ավելի զգայուն են լույսի հանդեպ՝ գունանյութի պակաս պարունակության պատճառով: Այդ պատճառով նրանց մոտ առաջանում է մակուլյար դեգեներացիա: Այս մասին գրում է MedDaily.ru-ն:

Ամենատարածված խանգարումներից է կոնյուկտիվիտը, որը կոնյուկտիվ թաղանթի բորբոքումն է: Այդ դեպքում առաջանում է չորության, կոպերի սոսնձված լինելու, քորի զգացում:

Ակնաբույժներն ընդգծում են նաեւ, որ երբեք պետք չէ մոռանալ աչքերը ՈւՄ-ճառագայթներից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Այս դեպքում անփոխարինելի են արեւային ակնոցները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. parentsweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.03.2014

Հարգելի Հայկ-Արփիկ, բարև Ձեզ, անհրաժեշտ է հետազոտվել, պարզել պատճառը, հետո միայն բուժում ստանալ, այլապես դեղամիջոցները կարող են տեղին չլինել և անարդյունք:

Հայկ-Արփիկ

09.03.2014

Բարև Ձեզ, ինչպես կարելի է բուժել կնոջ աչքը, ախտանիշներն են`սկզբից աչքից արցունք էր հոսում,գիշերվա ընթացքում աջ աչքը ճպռակալվում էր և փակվում ամբողջությամբ,օգտագործված դեղամիջոցներն են`ЦИПРОФЛОКСАЦИН 5МЛ 0,3%раствор, ОФТАКВИКС 0,5%(5мг/мл),ФЛОКСАДЕКС 10МЛ стерильно, սակայն համարյա ոչ մի փոփոխություն չի նկատվում, արդեն 6 ամիս է,ինչ այս վիճակն է: Խնդրում ենք օգնել այս վիճակից դուրս գալու համար: Կանխավ` շնորհակալություն

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ