Առողջ և գեղեցիկ
Խալ
Դժվար թե պատահի մի մարդ, որը չունենա գոնե մեկ խալ: Իսկ ընդհանրապես դրանք մի քանիսն են լինում` տեղակայված մարմնի ամենատարբեր ու անկանխատեսելի, տեսանելի ու աչքից թաքնված տեղերում:
Որոշ խալեր լինում են փոքր ու գեղեցիկ, նույնիսկ հպարտության առիթ դառնում: Երբեմն խալերով բնութագրում են մարդու խառնվածքը, հակումները: Օրինակ` ասում են, որ վերին շուրթի վրայի խալը խոսում է «կրքոտ բնույթի», իսկ «երրորդ աչքի» կետում կամ միջհոնքային տեղակայությամբ խալը խոսում է գերբնականի նկատմամբ հակման մասին:
Տարբեր դարաշրջաններում տարբեր կերպ են ընդունել խալերը: Միջին դարերում խալ ունեցողին սատանայի կնիքով էին դրոշմում ու ամեն կերպ փորձում էին նրանից վանել չար ուժը: Ամենատարածված ձևը կրունկն ասեղով ծակելն էր: Եթե դրանից հետո աղջկա (խոսքը ենթադրյալ «վհուկների» մասին է) կրունկից արյուն չհոսեր, ապա նրան ողջակիզում էին խարույկի վրա, քանի որ ադ փաստը սատանայի հետ դաշինքի անհերքելի ապացույց էր ընկալվում:
XVII դարում մարդկանց գիտակցության մեջ համընդհանուր լուսավորում տեղի ունեցավ.մարդիկ հանկարծ սկսեցին դրանք ոչ թե չար ուժի դրոշմ դիտել, այլ մարդու բնույթի առանձնահատկություն: Նույնիսկ տղամարդիկ, մոռանալով նախապաշարումները, սկսեցին «խալեր» կպցնել դեմքներին` գեղեցկություն ու հանելուկային տեսք ապահովելու համար:
Սակայն մի՞թե կարելի է մարմնի վրայի այս կամ այն նշանով հարցերի պատասխաններ տալ, ճակատագրի թաքուն էջեր բացել: Խալը կամ, ինչպես այն գիտականորեն անվանում են, նևուսը գունավորված բիծ է, հետք, որը մելանին է կուտակում: Խալի գույնը նույնպես կարող է տարբեր լինել. բաց շագանակագույնից մինչև մուգ տոներ, անգամ` սև: Ամեն ինչ կախված է դրանց առաջացման բնույթից: Մեծ «ոչ այնքան համակրելի» խալերը մարդու բարդութավորման կամ մշտական սթրեսի պատճառ կարող են դառնալ ու նյարդային խանգարումներ առաջացնել:
Հիմա արդեն տեղյակ ենք, որ խալերի առաջացման պատճառները մի քանիսն են: Դա մաշկի արատ է, բարորակ նորագոյացություն, իսկ ըստ տիեզերական տեսության` դրանք «ալեհավաքներ» են, որոնք իբր ոչ միայն հնարավորություն են տալիս տիեզերքից ընկալելու տեղեկությունը, այլև արգելափակել դրսից մարդու վրա անցանկալի ազդեցությունը: Գոյություն ունի նաև խալի էզոթերիկ մեկնաբանություն , որի համաձայն` խալը մարդու անցած ուղու նշան է:
Խալերը լինում են հարթ ու մաշկի մակերեսից առանձնացող, ընդգծված: Այն կարող է հարթ ու մաքուր մակերես ունենալ կամ լինել մազածածկ: Լինում են նաև անոթային խալեր` անգիոմաներ, որոնք մուգ կարմիր գույն ունեն ու սեղմելիս գունատվում են:
Սովորաբար խալերն առաջանում են կյանքի առաջին տարիներին, սեռահասունացման ու հղիության շրջանում: Խալառաջացմանը նպաստում են արևի ճառագայթները: Խալը նույնպես բարորակ գոյացություն է, որ կարող է ինչ-ինչ պայմանների ազդեցությամբ վերածվել չարորակի: Եթե այն սկսում է ձևափոխվել, ապա անպայման դիմեք մասնագետի: Այսօր հնարավոր է հեռացնել անցանկալի խալը: Այդ պրոցեդուրան մի քանի րոպե է տևում, սակայն չի բացառվում, որ այդ միջամտությունը հետագայում իր մասին անընդհատ հիշեցնի:
Ինչևէ, խալերը մեր մի մասնիկն են, երբեմն` հարազատ: Դրանց հիմնականում վերաբերվում ենք հանգիստ, դրական: Բայց եթե այն մեծ է ու հետն էլ անհարմար է, ուրեմն դիմեք մասնագետի: Խալերից կարելի է ազատվել միայն ծայրահեղ դեպքերում:
10.06.2013 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
