Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Մարմինը նախապատրաստում ենք ամռանը. վարժություններ գեղեցիկ հետույքի համար

Մարմինը նախապատրաստում ենք ամռանը. վարժություններ գեղեցիկ հետույքի համար

Գեղեցիկ եւ ձիգ հետույքը ցանկացած կնոջ նպատակն ու երազանքն է: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է կանոնավոր կերպով մի քանի վարժություն կատարել:

 

1. Հրում: Սկսում ենք աջ ոտքից: Դեպի առաջ քայլ ենք անում: Պետք է զգաք, որ մկանները լարված են: Շատ կարեւոր է մեջքն ուղիղ պահելը: Ձեռքերը գոտկատեղին են: Ծնկները ծալում ենք եւ աջ ոտքով հենվում հատակին: Հարկավոր է մի փոքր ներքեւ իջնել: Հիշեք, որ չպետք է ծնկով գետնին դիպչել: Այս դիրքով մնում ենք 1-2 վայրկյան եւ բարձրանում: Հետո աջ ոտքը փոխարինում ենք ձախով եւ կրկնում գործողությունը: Վարժությունը կատարում ենք օրական 2-3 անգամ, 10-15 վարժություն՝ յուրաքանչյուր ոտքի համար:

 

 

2. Նստում: Ամենադյուրին վարժություններից մեկը, որի արդյունքը նկատելի է արդեն 2 շաբաթ անց: Հարկավոր է ոտքերը ծալել, կոնքը հետ տանել: Այդ դիրքում մնալ 1-2 վայրկյան: Վերադառնալ նախնական դիրքին: Վարժությունը կրկնում ենք օրական 2-3 անգամ:

 

 

3. Կոնքի հրում: Մեջքին պառկած՝ ոտնաթաթերի օգնությամբ կոնքը կրում ենք գետնից, որքան հնարավոր է բարձր: Չմոռանաք լարել մկանները: Այս դիրքում մնում ենք 1-2 վայրկյան: Հետո իջեցնում ենք կոնքը, բայց հատակին չենք դիպչում: Վարժությունը կրկնել օրական 2-3 անգամ՝ 30 հրումով:

 

4. «Քայլում ենք» հետույքի վրա: Հարկավոր է նստել գետնին եւ ձգել ոտքերը: Սկսում ենք մեր «քայլերը»: 3-4 մետր առաջ ենք գնում, հետո՝ հետ: Վարժությունը կրկնում ենք օրական 2-3 անգամ:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ