Առողջ և գեղեցիկ
Մասնագետի խորհուրդները. առավել առաձգական կուրծք ջրային մերսման օգնությամբ
Կանացի կրծքի գեղեցկությունը կախված է ոչ թե դրա չափից, այլ ձեւից, ավելի ճիշտ՝ դրա առաձգականությունից եւ պրկությունից: Ցավոք, շատ կանայք սխալմամբ կարծում են, որ կրծքերի խնամքը ենթադրում է միայն հատուկ կրեմների եւ քսուքների պարբերական օգտագործումը: Եվ սա կանացի ամենախոր մոլորություններից է: Հարցն այն է, որ կանացի կուրծքը կազմված է կաթնագեղձերից, որոնք շրջապատված են կապակցող եւ ճարպային հյուսվածքներից: Տարիքի հետ կրծքամկանները թուլանում են, ինչը հանգեցնում է կաթնագեղձերի իջեցմանը: Այդ պատճառով միայն քսուքների օգնությամբ կրծքերի խնամքն ապահովելն անիմաստ է: Դուք միայն կբարելավեք կրծքի մաշկի վիճակը: NEWS.am STYLE-ը դիմել է մերսման մասնագետ Լիլիթ Ներսեսյանին՝ խնդրելով մեր ընթերցողներին մի քանի խորհուրդ տալ: Պարզվում է, կրծքի առաձգականությունը պահպանելու ամենից արդյունավետ միջոցը ջրային մերսումն է:
«Հայտնի է, որ մերսումը կարող է կարճ ժամանակում ցանկացած մկան պրկել, ուժեղացնել արյան շրջանառությունն ու ավշային դրենաժը, ազատել մկանային ցավից, արագացնել նյութափոխանակությունը եւ բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը: Պարզ է, որ խոսքը սովորական մերսման մասին է, որը կրծքի համար այնքան էլ համապատասխան չէ, եւ ոչ միայն ցավոտ զգացողությունների, այլեւ կաթնագեղձերի լուրջ վնասվածք ստանալու վտանգի պատճառով: Այդ պատճառով դասական մերսումը փոխարինում ենք ջրային մերսմամբ: Ջրային մերսումը կրծքի վրա ավելի մեղմ ազդեցություն է թողնում եւ միաժամանակ հիանալի տոնուս հաղորդում»,- ասում է մասնագետը:
Ջրային մերսումը ցանկացած կին կարող է ինքնուրույն անել: Դրա համար ձեզ անհրաժեշտ է միայն ցնցուղ: Կրծքի ջրային մերսման համար ամենալավ ժամանակն առավոտն է: Սահմանեք ձեզ հարմար ջրի ճնշման չափն ու ջերմաստիճանը: Մաշկի արյան մատակարարման եւ առաձգականության բարելավման համար ջուրը պետք է լինի ոչ շատ տաք, բայց ոչ էլ շատ սառը: Սա ջրային մերսման գլխավոր կանոնն է:
Ջրի շիթն ուղղեք դեպի կրծքի ներքեւի հատվածը եւ շրջանաձեւ շարժումներով մերսեք ներքեւից դեպի վերեւ, այնպես, կարծես ցանկանում եք այն բարձրացնել: Այդ գործողությունը յուրաքանչյուր կրծքի համար կրկնեք ոչ պակաս, քան 10 անգամ՝ խուսափելով ծծակների հատվածից: Այնուհետեւ նույնը կրկնեք՝ կրծքի ներքեւի հատվածից դեպի թեւատակերը: Այնտեղից ուղղվեք դեպի դեկոլտեի հատված եւ մերսումն ավարտեք կրծքերի մեջտեղի հատվածում: Այս գործողությունը կրկնեք 10 անգամ յուրաքանչյուր կրծքի շրջանի համար:
11.03.2013 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
