Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Առողջ մաշկը պահպանելու համար անհրաժեշտ է ճիշտ մթերք ուտել

Առողջ մաշկը պահպանելու համար անհրաժեշտ է ճիշտ մթերք ուտել

Պարզվում է, առողջ մաշկը պահպանելու համար որակյալ քսուքներն ու կոսմետիկ պրոցեդուրաները բավարար չեն։ Ըստ Glianec.com.ua-ի, անհրաժեշտ է նաև ճիշտ մթերքներ ուտել։ Այսպես.

 

  1. Հյութեղ հատապտուղներ։ Դրանք պարունակում են մաշկի երիտասարդության ու առողջության համար անհրաժեշտ հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ։ Հատապտուղներն անհրաժեշտ է ուտել թարմ վիճակում, առանց ջերմամշակման։
  2. Անյուղ յոգուրտ։ Այն պարունակում է А վիտամին, որը սնում է մաշկը ներսից։
  3. Մաքուր ջուր։ Այն պետք է հնարավորինս շատ խմել։
  4. Ավոկադո։ Սա մաշկի բացառիկ բնականորեն խոնավեցնող մթերք է, այն խորհուրդ է տրվում օգտագործել թե՛ կոսմետիկ միջոցների կազմում, և թե՛ պարզապես ուտել՝ մաշկը խոնավեցնելով ներսից։
  5. Կանաչ թեյ։ Այն արդյունավետ կերպով պայքարում է մաշկի գլխավոր թշնամիների՝ ազատ ռադիկալների դեմ։
  6. Կաթնաշոռ։ Այն պարունակում է սելեն, որը մաշկին փայլ է հաղորդում։
  7. Կարմիր ձուկ։ Նրա մեջ պարունակվող յուղային թթուները հրաշալի կերպով խոնավեցնում են մաշկը։
  8. Մանգո։ Այս դիետիկ միրգը նպաստում է մաշկի բջիջների վերականգնմանը, ինչի շնորհիվ այն հարթ ու անթերի տեսք է ստանում։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ