Առողջ և գեղեցիկ
Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ
Տարեցտարի նոր սկզբունքներ, սեզոնից սեզոն նոր թրենդներ, ամենատարբեր գույներ ու երանգներ նորաձևության աշխարհում: Այս ամենից անմասն չեն մնում նաև հայ երիտասարդները: Ոմանք նորաձևության գերին են, ոմանք էլ գերի են վերցրել նորաձևությանը` թելադրելով նրան իրենց ճաշակն ու կանոնները:
Եթե ժամանակին երևանյան փողոցներում գերակշռում էին մուգ գույների (սևի գլխավորությամբ) հագուկապ ունեցողները, ապա հիմա անզեն աչքով էլ նկատելի են նորաձևությանը հետևող, գունային ամենատարբեր լուծումներով հագնվող երիտասարդներ: Այն, որ հագնվելու մշակույթը Երեւանում հետզհետե զարգանում է, փաստ է: Բայց միանշանակ ասել, որ մեր երիտասարդությունը հիանալի ըմբռնում և կիրառում է նորաձևությունը, դեռ վաղ է:
LN-ն իր ընթերցողների համար փորձել է պարզել, թե ինչ սխալներ են տեսնում հայ հայտնի դիզայներները հայ երիտասարդների հագուկապի մեջ իրենց մասնագիտական աչքով:
Նինա Հովնանյան
Կարծում եմ' հայ երիտասարդների ամենատարածվաս սխալը հագուկապի մեջ նորաձևությանը չափից շատ հետևելն է: Մարդիկ հագնում են ոչ թե այն, ինչ սազում է իրենց, այլ այն, ինչ նորաձև է:
Ֆաինա Հարությունյան
Մենք ունենք շատ ճաշակով, շատ նորաձև հագնվող երիտասարդություն, ովքեր գիտեն' ինչը որտեղ հագնել, ինչպես հագնվել: Պետք չէ ասել' սա սխալ է , սա' ոչ : Մարդն ինքն իրեն պետք է զգա հաճելի, հարմար, գեղեցիկ, լինի հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության մեջ: Կան երիտասարդներ, որ դասի են գնում այնպես, կարծես ինչ- որ մեկի նշանդրեքն է, բայց եթե ինքն իրեն այդպես է լավ զգում, պետք չէ նրան ստիպել կեդ հագնել: Այսօր երիտասարդությունը ազատ է, և ես դա եմ շատ կարևորում:
Արամ Նիկոլյան
Հիմնական սխալն այդ ինկուբացիոն վիճակն է, որ եթե մի բան նորաձև է, այն շատ մասսայական է դառնում, շատ կտեսնես քաղաքում: Չտարբերվելու բարդույթն է շատ տարածված, որ չեն սիրում առանձնանալ, տարբերվել: Եթե ընկերուհիներից մեկն ունի այդ շորից, ուրեմն մյուս ընկերուհին էլ է ուզում անպայման ունենալ: Երբեմն էլ հագնվելու էթիկան չեն կարղանում պահպանել, շփոթում են: Չեն տարբերում համալսարան, երեկոյան միջոցառում և այլն… Միշտ խորհուրդ եմ տալիս անհատ լինել, չնմանվել շրջապատին: Ունեցեք Ձեր Ես-ն ու առանձին կերպարը:
28.09.2012 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
